Loading...

Articles

Ձվի խորհրդաբանությունը

21:46, Friday, 06 March, 2020
Ձվի խորհրդաբանությունը

Ձուն ոչ միայն ամենայն շնչավորի առաջացման, այլև աշխարհի մասին ամենատարբեր պատկերացումներն իր մեջ ընդգրկող խորհրդանշանն է:

Ձուն է ծնել չորս հիմնական տարերքները՝ հողը, ջուրը, օդը և կրակը՝ հասցնելով այն մինչև հինգերորդ տարերքին՝ եթերին: Պետք է, սակայն, հավելել, որ ձուն ավելի շատ ընկալվում է որպես կենդանի արարածի նախասկզբնական այն բջիջը, որը պարփակված լինելով կարծր կեղևով, պատրաստվում է աշխարհ գալ ու այս աշխարհում բախվելու է հիմնական տարերքների ու նաև եթերի հետ:

Ձվի հենց այսպիսի կերպարն է ներկայացված բոլոր հնագույն ու հին տարեգրություններում. օրինակ՝ Բաբելոնում ձուն սրբազան է համարվել ու որպես սնունդ չի օգտագործվել, իսկ հին Եգիպտոսում հավատացել են, թե աստղերն արարող աստվածը ձվից է ծնունդ առել:

Հին պարսկական առասպելաբանությունից հայտնի է Բարին մարմնավորող Ահուրա Մազդայի և Չարը մարմնավորող Անգրո Մանյուի՝ ձվին տիրանալու համար անզիջում պայքարը:

Հունական առասպելաբանության Կրոնոս աստվածը երկու ձու է բեղմնավորում և դրանք հուսալիորեն թաքցնում է: Այդ ձվերից ծնվում է կենդանական աշխարհը ոչնչացնելու ունակ հարյուրգլխանի Տիփոն հրեշը:

Միջնադարում անվերջ վիճել են, թե որն է առաջինը եղել՝ ձո՞ւն, թե ձուն ածող հավը: Այս վեճն ընթացել է նախասկզբնական նյութի, լինելիության հիմքի, բնության ու հասարակության օրենքների, աշխարհի արարման շուրջ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3551 | 0 | 0
Facebook