Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԱՅՈ՛ սահմանադրական բարեփոխումներին

17:21, Thursday, 27 February, 2020
ԱՅՈ՛ սահմանադրական բարեփոխումներին

Սիրելի՛ հայրենակիցներ

Ապրիլի 5-ին կայանալու է Հայաստանի սահմանադրական բարեփոխուների հանրաքվեն:

Նմանատիպ միջոցառումներին Հայաստանի հանրապետության քաղաքացու ակտիվ մասնակցությունը պարտադիր է, քանի որ մասնակցելով և իր սեփական դիրքորոշումը հայտնելով, քաղաքացին ուղիղ ազդեցություն է ունենում երկրում տիրող քաղաքական պրոցեսներին՝ երկրի կառավարմանը, արտահայտելով իր կամքը: Պասիվ և անտարբեր կեցվածքը հղի է տարատեսակ բացասական հետևանքներով (օր.՝ իշխող ուժի հանդեպ վերահսկողության բացակայություն, շահագրգիռ մի խումբ անձանց կամայականություններ, անօրինություններ):

Տարիներ շարունակ մնալով պասիվ, վախը սրտում, լինելով լուռ բողոքող, Հայաստանի հանրապետության քաղաքացու կենսամակարդակը և բարոյահոգեբանական վիճակը հասել է ծայրահեղ ցածր մակարդակի, որի պորթկումը եղավ 2018թ.-ի գարնանը: Այլևս ուշ է ետ կանգնելու և նախորդ կարգավիճակը վերադարձնելու համար: Այսօր անհրաժեշտ է գաղափարապես հասուն և անկաշկանդ գործողություններով քայլել առաջ և պահպանել ու զարգացնել այն փոփոխությունների ուղղին (փոփոխությունը բերում է պրոգրես), որի համար պայքարել ենք օր ու գիշեր: Չկա այլ ճանապարհ, քան վստահելն ու հավատալը (առանց կորցնելու վերահսկողությունը) այն իշխանությանը, որին ա՛յս անգամ մե՛նք ենք տվել մեր վստահության քվեն, առանց վաճառվելու և առանց վախի:

Յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ պետք է ամբողջացնել իշխող ուժին տրվող գործիքակազմը, որպեսզի կարողանանք պահանջել և ստանալ մեր խնդիրների լուծումները: Այս փուլում պետք է հանդուրժող լինենք իշխանությունների բացթողումներին և սխալներին, օգնենք և աջակցենք յուրաքանչյուրս մեր կարողությունների սահմաններում, հետևողական լինենք նրանց գործունեության արդարացիությանն ու մի քիչ սպասենք մինչև կունենանք շարքային քաղաքացու համար շոշափելի ձեռքբերումներ: Քննադատելով և քարկոծելով կոչնչացնենք ամեն ինչ: Պահանջելով և անգործ սպասելով կքայքայենք այն հիմքը, որի վրա կառուցում ենք մեր ապագան:

Հետևաբար անհրաժեշտ է նա՛խ մասնակցել հանրաքվեին և հետո քվեարկել ԱՅՈ՛, հանուն առաջընթացի, հանուն զարգացման:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՅՈ՛

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5131 | 0 | 0
Facebook