* * *
Ե՞րբ է գեղեցիկ լինում քո ճամփան,
Երբ ընկե՞ր ունես ճամփին ուղեկից,
Երբ հա՞րթ է,
մաքո՞ւր,
առանց ոլորա՞ն,
Եվ լռությունը չի՞ տանջում հոգի,
Երբ հեռվից մի կետ քեզ է մոտենում
դանդաղ մեծանում ու
մա՞րդ է դառնում-
բարևում, անցնո՞ւմ,
Երբ ճամփից հետքե՞րն է մաքրում գիժ քամին
ու թվում է թե այդ ճամփով անցնող
մա՞րդն ես առաջին…
Շտապում ես արագ անցնել այդ ճամփան՝
ավարտին հասնել վերջապես…
… Ճամփան գեղեցիկ լինում է միա՜յն
Երբ ճամփի վերջո՜ւմ
Քեզ սպասո՜ղ ունես…