Loading...

Articles

Այսօր առավոտյան Փոխքաղաքապետ Տ.Վիրաբյանը այցելել է Երեվանի թիվ52 հիմնական դպրոց

16:03, Tuesday, 25 February, 2020
Այսօր առավոտյան Փոխքաղաքապետ Տ.Վիրաբյանը այցելել է Երեվանի թիվ52 հիմնական դպրոց

Փոխքաղաքապետ Վիրաբյանն այցելել է թիվ 52 դպրոց, որտեղ նախօրեին ուսուցչի նկատմամբ բռնություն է կիրառվել

Նախօրեին երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի թիվ 52 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը դասարանում, դասի ժամին, երեխաների ներկայությամբ անվայել բառերի ուղեկցությամբ քաշքշել է ուսուցչուհուն և ապտակել է նրան: Մինչ այս, մայրը պնդում էր, որ երեխայի նկատմամբ ուսուցչուհին շարունակաբար անբարյացակամ վերաբերմունք է դրսևորել, անգամ բռնության ենթարկել նրան: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները հետաքննություն են անցկացրել, բռնության փաստը չի հաստատվել:
     Այսօր առավոտյան քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը այցելել է դպրոց, նախ՝ զրուցել երեխայի հոր հետ, նրանից տեղեկացել տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի պնդել տեղեկությունը, թե երեխայի նկատմամբ դպրոցում տեղի է ունեցել բռնություն: Հայրը պատմել է, որ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի, կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում:
     Տիգրան Վիրաբյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի հետ խորհրդակցություն է անցկացրել նաև դպրոցի տնօրինության և ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ:
     «Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները», - ասել է փոխքաղաքապետը:
    
     ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
     ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՑ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4512 | 0 | 0
Facebook