Loading...

Articles

Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օր

23:42, Friday, 21 February, 2020
Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օր
     1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։
     Հետաքրքիր է, թե քանի՞ մտավորական է խոսում և գրում մաքուր, գրական հայերենով: Շատերը տարբերվելու համար, խոսում են անգլիական առոգանությամբ: Եթե բանավոր խոսքում ինչ-որ տեղ ընդունելի է, ապա գրավոր խոսքում՝անհանդուրժելի: Ի՞նչ է նշանակում ՝գնումա, լինելույա, տենց, ըտենց, ընենց և այլն: Եվ այդպես գրում են նրանք, ովքեր հումանիտար կրթություն են ստացել: Հիասթափվում ես նման «մտավորականներից», առավելապես՝լրագրողներից:
     Ժամանակն է սովորել խոսել և գրել գրական հայերենով, չէ՞ որ լեզուն է ամենագլխավոր խորհրդանիշը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10637 | 0 | 0
Facebook