Loading...

Articles

Ասորական առակ՝ մկների օրինակով

22:18, Tuesday, 18 February, 2020
Ասորական առակ՝ մկների օրինակով

Քանի որ մկները կատուներից շատ էին տուժում, ժողով են գումարում, որպեսզի պարզեն, թե ինչն է իրենց դժբախտության պատճառը: Քննարկում են, քննարկում, ու հանգում են այն եզրակացության, որ պատճառն առաջնորդների բացակայությունն է: Նրանք առաջնորդներ են ընտրում և որպեսզի բոլորը ճանաչեն առաջնորդներին, նրանց գլուխներին ոսկե պոզիկներ են ամրացնում:

Մի օր էլ կատուներն հարձակվում են մկների վրա: Շարքային մկներն արագ ծակերն են մտնում ու թաքնվում են իրենց բներում: Ողբերգական էր միայն առաջնորդների ճակատագիրը, որովհետև ոսկե պոզիկները նրանց խանգարում են արագ թաքնվել: Նրանք բոլորը կատուների ճանկն են ընկնում և դառնում են նրանց այդ օրվա կերակուրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3949 | 0 | 0
Facebook