Loading...

Articles

«Բարի գործերը»

21:48, Monday, 17 February, 2020
«Բարի գործերը»

Տեսնելով, որ գայլն ուր որ է հոշոտելու է գառնուկին, մարդը սպանում է գայլին ու փրկում է խեղճ գառնուկին:

Հետո նա տեսնում է, թե ինչպես է այդ շատակեր գառնուկը ոչնչացնում սքանչելի կանաչ խոտը և սպանում է գառնուկին՝ փրկելով մարգագետնային այդ զմրուխտ գեղեցկությունը:

Բայց շուտով, երբ մարդն իմանալով, որ խոտը ծ ծում է հողի ամբողջ կենսական հյութը, ամբողջ խոտն արմատահան է անում ու հերոսաբար փրկում արգասաբեր հողը:

Հետո այս մարդը նկատելով, որ այդ կեղտոտ սևահողն այլանդակում է գեղեցիկ բնապատկերը, ասֆալտապատում է այն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4371 | 0 | 0
Facebook