Loading...

Articles

Հարստությո՞ւն, թե Աղքատություն

21:38, Sunday, 16 February, 2020
Հարստությո՞ւն, թե Աղքատություն

Մի անգամ Աղքատությունն ու Հարստությունը վիճում են, թե ով է իրենցից գեղեցիկը: Քանի որ երկուսն էլ չեն կարողանում մեկմեկու ապացուցել, որոշում են հարցնել առաջին պատահած մարդուն:

«Թող մեր վեճն առաջին իսկ պատահած տղամարդը լուծի», - որոշում են նրանք ու ճանապարհ են ելնում: Առաջին պատահածը միջին տարիքի տղամարդ է լինում: Նա անմիջապես չի նկատում, որ երկու կողմից իրեն են մոտեցել Աղքատությունն ու Հարստությունը:

-Միայն դո՛ւ կարող ես լուծել մեր վեճը, - վրա են տալիս նրանք: - Ասա՛, թե ով է մեզանից ավելի գեղեցիկ:

-Ա՛յ քեզ փորձանք, - մտքում ասում է տղամարդը, - եթե ասեմ, թե Աղքատությունն է առավել գեղեցիկը, Հարստությունը կնեղանա ու ինձանից կհեռանա: Իսկ եթե ասեմ, թե Հարստությունն է առավել գեղեցիկը, այդ դեպքում Աղքատությունը կարող է զայրանալ ու վրաս հարձակվել: Ի՞նչ անեմ:

Տղամարդը մի քիչ մտածում է ու ասում.

--Ես առանց ձեզ մի լավ զննելու չեմ կարող ասել: Դուք նախ ճանապարհով այս ու այն կողմ քայլեք, ճեմեք որպեսզի լավ զննեմ:

Հարստությունն ու Աղքատությունը սկսում են դանդաղ ճեմել, որպեսզի տղամարդն իրենց բոլոր կողմերից ուշադիր զննի:

-Դե՞, - ի վերջո բացականչում են նրանք միաձայն, - մեզանից ո՞վ է ամենագեղեցիկը:

Տղամարդը ժպտում է ու ասում.

-Դո՛ւ, Աղքատությո՛ւն, երբ հեռանում ես, թիկունքից շատ տպավորիչ տեսք ես ունենում: Իսկ դո՛ւ՝ Հարստությո՛ւն, ուղղակի հրաշալի ես, երբ դեմքով ինձ ես դառնում ու մոտենում ես:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4116 | 0 | 0
Facebook