*Կրոնական բոլոր կազմակերպությունները գոյություն ունեն այն բանի շնորհիվ, որ վաճառվում են հարուստներին:
*Աշխարհը բաղկացած է պարապներից, որոնք ուզում են փող ունենալ, բայց չաշխատել, և ապուշներից, որոնք պատրաստ են աշխատել ու չհարստանալ:
*Մերձավորի նկատմամբ գործած ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. այն անմարդկայնության գագաթնակետն է:
*Այն տեսակետը, թե հավատացյալ մարդն աթեիստից երջանիկ է, նույնքան անհեթեթ է, որքան տարածված այն համոզմունքը, թե հարբածը սթափից երջանիկ է:
*Ով կարողանում է, անում է, ով չի կարողանում, սովորեցնում է:
*Իշխանությունը մարդկանց չի այլասերում, բայց իշխանության գագաթին հասած տխմարները այլասերում են իշխանությունը:
*Եթե միայն ծնողները կարողանային պատկերացնել, թե իրեն որքա՜ն են զզվեցնում իրենց երեխաներին:
*Ժողովրդավարությունը (դեմոկրատիա) այն է, երբ իշխանությունն արդեն չի նշանակվում անբարո փոքրամասնության կողմից, այլ ընտրվում է անգրագետ մեծամասնության կողմից:
*Գողը նա չէ, որին բռնել են, այն նա, որին չեն բռնել:
*Կանանց ճանաչողներն հազվադեպ են լավատես լինում:
*Այն պետական գործիչը, որը սահմանափակվում է ժողովրդականություն վայելող գործողություններով (ինչպես այն դրամատուրգը, որը սահմանափակվում է ժողովրդականություն վայելող պիեսներ գրելով), նման է կույրին ուղեկցող շանը, որը հետևում է իր տիրոջը, ուր էլ տերը գնա:
*Եթե խփում եք ձեր երեխային, ապա ջանացեք նրան զայրալից խփել, եթե նույնիսկ նրա կյանքը վտանգեք: Սառնասիրտ հարվածը չի ներվի:
*Դեմոկրատիան օդապարիկ է, որը կախված է ձեր գլխին ու ստիպում է, որ ձեր հայացքը դեպի վեր հառեք, մինչդեռ ուրիշներն այդ ժամանակ դատարկում են ձեր գրպանները: