Loading...

Articles

Մնջախաղ

23:02, Friday, 14 February, 2020
Մնջախաղ
    
    

Կիցկտուր ես հետս շփվում, վերից դեպի վար,
     Քո հուշերում ես էլ, ավաղ, մեկն եմ խմբավար,
     Մերժվածների այդ փաղանգում նեղվում եմ մի քիչ
     Եվ չգիտեմ, սիրահարից ո՞նց դարձա գրիչ։
     Քանի սրտիդ թարգմանն էի աշխարհում արար,
     Կնոջ տեսքով ամոթխածը սուրբ էր անպատճառ,
     Հազար տաղ էլ գրեմ հիմա, մի հանգ կա էլի,
     Մնջկատակից որ քամում է բնույթն իր դերի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2700 | 0 | 0
Facebook