Loading...

Articles

Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով

15:05, Wednesday, 12 February, 2020
Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով

Աբովյանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում Երիտասարների օրհնության օրը նշվեց տոնի նախօրեին: Այսօր ուսումնարանում կազմակերպվել էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն ։
     Նմանօրինակ միջոցառման նպատակն է երիտասարդներին հաղորդակից դարձնել մեր ազգային տոնին: Ուսումնարանի խոհարարների միջնակարգ խմբի ուսանողներն իրենց ձեռքով պատրաստեցին աղի բլիթներ, որոնք համեմված էին իրենց հոգու ջերմությամբ ։

Բլիթները սրտաձև էին և համապատասխանում էին օրվա խորհրդին։ Տոնի ծիսականությունը ավելի խորհդավոր դարձնելու համար բլիթները օրհնվեցին եկեղեցում ։
     Ուսանողներին սիրահարների տոնի խորհրդի բացատրությամբ հակիրճ հանդես եկավ դասախոս ՝ Ն . Տոնեյանը։
     Այնուհետև բոլորին բաժանվեց բլիթներ ՝ առաջացնելով մեծ խանդավառություն։ Հավաքվածներից յուրաքանչյուրը հեռացավ սպասման ակնկալիքով։
    
    
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3290 | 0 | 0
Facebook