Loading...

Articles

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ՝ 28 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՆ

20:43, Monday, 27 January, 2020
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ՝ 28 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՆ

Նոր տարի, նոր ոգևորություն, նոր գործելաոճ, նոր կամավորներ, նոր ժպիտներ, նոր փայող աչքեր, բայց նորից նույն նպատակով՝ ամրացնել սահմանի դիրքերը: Այս ամենը հստուկ է միայն ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբին, նրա նախագահ Ժորա Աբգարյանին և նրա թիկունքին կանգնած իր ընկերներին ու կամավորներին:

Տարին սկսեցինք 18 կամազ անվադողով: Ինչպես մարտական ակումբի նախագահը հավելեց.

՝Հայոց բնակի օրվա՝ հունվարի 28-ի առթիվ, նվեր բանակին:

Միշտ լուռ նայելով այս գործընթացին՝ հոգիս լցվում է խանդախտանքով, որ մեր Ժորան, ամեն անգամ, գործում է նոր ջիղով, նոր մտքերով, նոր ոգևորությամբ ու, ինչպես ինքն է սիրում ասել՝ նոր մոտիվացիայով, բայց միշտ նույն նպատակով: Ակամայից ժպտում են աչքերս, հիացմունքս բուռն կերպով գծագրվում է դեմքիս, այն իմ հոգում անթաքույց է:

Այո՚՛, բոլո՛րս քաջ պիտի գիտակցնք, որ մեր զինվորի անվտանգությունը գալիս է ապահով սահմանից, իսկ ապահով սահման ու անթափանձ դիրք ունենսլու համար պիտի մի փոքր չարչարվենք՝ չարչարվենք բոլորով, չարչարվենք միահամուռ: Երբ Ժորան սկսեց այս գործը՝ մենակ էր, սակայն գովելի էր, որ չվարանեց ու չվախեցավ: Գործը քաջից է վախենում, և ահա այսօր նա իր կողքին ունի կամավորների մի լայնածավալ բանակ, որի շարքերը դեռ համալրվում են ու համլրվում:

Իսկ այսօր առանձնահատուկ շնորհակալություն #Արմֆայթինգ #էջմիածին մարզական ակումբի սաներին, որ իրենց ավյունով ու եռանով օգնեցին անվադողերի բեռնման գործընթացին:

Ակումբի նախագահ Ժորա Աբգարյանն իր շնորհակալական խոսքում ասում է.

-Շնորհակալ ենք բոլորից, ամեն բան շատ-շատ լավ կազմակերպվեց, Աստված Օրհնի այս ամենը:

Իսկ ես, որպես ակումբի իրադարձությունների մեկնաբան, մեր նախագահի խոսքին ասելով ամեն՝ ավելացնում եմ միայն մի բան.

-Ապրե՛ք, տղե՛րք, սրանով դուք ցույց տվեցիք, թե որքան հայրենասեր եք: Չզլացաք մի ժամ պակաս քնել կամ համակարգչի ու հեռախոսի դեմ մի կես ժամ քիչ նստել ու շտապեցիք անվադողեր բեռնելու: Անձնական օրինակով օրինակ ծառայեցիք շատերին... Հանուն հայրենիքի ամեն արված գործ օրհնվա՛ծ է: .


    
    

#ՏԻԳՐԱՆԱԲԳԱՐՅԱՆմարտականպատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան


    

27.1.2020

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3864 | 0 | 0
Facebook