Loading...

Articles

Փնտրիր ինձ…

15:08, Monday, 27 January, 2020
Փնտրիր ինձ…
    
    
    

Պե՛տք չէ ինձ փնտրել սուրճի բաժակի

թանձր մրուրում…

Դու ինձ ման արի հորձանուտներում, որտեղ որ երբե՛ք

Դադար չի լինում:


    

Պե՛տք չէ գրբացի ձեռքերին նայել,

խաղաքարտերում ես վաղո՜ւց չկամ,

Դու ինձ ման արի զգացմունքներում, որտեղ ետդարձի

Ճանապա՛րհ չկա:


    

Դու ինձ մի՛ փնտրիր անցորդների մեջ,

անցորդ չեմ եղել ես պատահական,

Դու ինձ ման արի քո՛ երազներում, որտեղ որ

հյուր եմ եղել մշտական:


    

Ու բա՛վ է վանքի հատակը մաշես,

բա՛վ է ինձ համար Դու մոմեր վառես,

Ես ուրվական չեմ, ես մա՛սնիկն եմ քո ու

սպասում եմ, որ աչքերդ բացես:


    

Ինձ փնտրիր սիրո թա՜նձր լուծույթի ալիքների մեջ

Շփոթվա՜ծ, կորա՜ծ,

Դու ինձ ման արի քո՛ մեջ,

քո՛ սրտում,

ինչո՞ւ ես կանգնել

այդպես մոլորված…


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3241 | 0 | 0
Facebook