Loading...

Articles

Դու…

11:09, Sunday, 26 January, 2020
Դու…
    
    
    

Երբ Սերը սրտում մի կի՜ն է քայլում-

Դա հի՜ն տեսարան է՝ ծանոթ բոլորին,

… Իր փեշից կառչած աշխարհն է տանում՝

Խելագարեցնում

Բանաստեղծներին:


    

Այդպես եղե՜լ է դարերում բոլոր,

Երբ ներսում տեղավորվե՜լ է Սերը,

Եվ այդ հնամայա առեղծվա՜ծը խոր

Մի՛շտ էլ դրսի՛ց է այրել ներսերը…


    

Քայլո՜ւմ ես հիմա օտար քաղաքում,

Որտեղ խենթացել են բոլո՜ր պոետները,

Գիտե՞ս, որ նրանց մի մի՜տք է տանջում-

Թե ո՞վ է վառել հոգուդ լույսերը:


    

Քայլո՜ւմ ես, գուցե՜ փնտրո՞ւմ ես դու ինձ,

Տխո՜ւր, անծանո՜թ դեմքերում,

Սակայն ինչո՞ւ ես դողում զայրույթից

Պատմելո՜վ ցավերդ քամուն…


    

Չե՜ս գտնում, չե՛ս գտնի ո՛չ մի տեղ-

Ես քո մե՜ջ եմ` քո ներսում,

Եվ արյո՜ւնս ինչպես խեժ

Մակարդվել է քո սրտում:


    

Քայլո՜ւմ ես հոգնա՜ծ հարբածի նման,

Քայլում ես, քայլում, թախծո՜ւմ է հոգիդ,

Գուցե մի ե՜րգ ես երգում քթիդ տակ-

Սիրո մի տխո՜ւր մեղեդի:


    
    

… Եվ օտարալեզու հեռո՜ւ քաղաքում,

Քայլում է մի կի՜ն՝ վարդագույն մի մո՜ւժ,

Աչքերում թախի՜ծ, հոգում տխրությո՜ւն,

Սրտին պա՜հ տված

Անմոռաց մի հուշ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2983 | 0 | 0
Facebook