Loading...

Articles

...սի՜րտս լցվեց

11:08, Saturday, 25 January, 2020
...սի՜րտս լցվեց

Հաճախ եմ լսել

- Այդ ի՞նչ ասացիր, ա՜խ, սի՜րտս լցվեց:


    

Եվ սա լսելիս ամե՜ն անգամ էլ

Մի տարօրինակ զգացո՜ւմ է պատել-


    

Այդ ինչպե՞ս է որ ապրածս կյանքո՜ւմ

Իմ սիրտը երբե՜ք դատարկ չի՛ եղել:


    

Թե դատարկ սրտով կլինի ապրե՜լ

Ուզում եմ սի՜րտս

մի կերպ դատարկել՝


    

Ուրիշի ցավով լցված սի՜րտը իմ

միգուցե՞ այսքան ծանր չլինի…


    

Գրեցի այնպե՜ս - ինչպես որ ստացվեց,

կարդացի գրա՜ծս

Ա՜խ, սիրտս լցվեց…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3038 | 0 | 0
Facebook