Loading...

Articles

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել. Կարեն Վարդանյան

17:33, Thursday, 23 January, 2020
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ստեղծագործական տաղանդ է դրսևորել՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը իբր պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, այն էլ՝ հարցազրույցներում: Հերիք չի, որ որևէ ողջամիտ մարդ չի հիշում երբևէ նման պաշտոնական հայտարարություն Սերժ Սարգսյանի կողմից, նաև որևէ ողջամիտ մարդ չի կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր հարցազրույցներում պաշտոնական հայտարարություններ անել:
     Ավել մեկնաբանել չեմ ուզում, որովհետև իրոք արդեն անլուրջ է:
     Մի անգամ արդեն այս մասին գրել եմ, մի անգամ էլ հիշեցնեմ պարոն Գրիգորյանին, որ Սերժ Սարգսյանը ռազմի դաշտում հրամանատար էր և Արցախ էր ազատագրում, երբ ինքը՝ Գրիգորյանը դեռ ընդամենը 9 տարեկան երեխա էր և սովորում էր Արցախի Մարտունի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում»:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1195 | 0 | 0
Facebook