Loading...

Articles

Հավատարմագրվում են Արցախի բուհերը

15:48, Thursday, 23 January, 2020
Հավատարմագրվում են Արցախի բուհերը

Արցախում գործող 4 բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում են։
    
    

Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն արտաքին գնահատում է անցել և փորձագետների կողմից բարելավման խորհրդատվություն ստացել։
    
    

Արցախի պետական համալսարանն ինքնավերլուծություն է ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովմանազգային կենտրոն (ՈԱԱԿ) և պատրաստվում է արտաքին գնահատմանը։
    
    

Իսկ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանը հավատարմագրման դիմում են ներկայացրել ՈԱԱԿ։
    
    

Նշենք, որ ՈԱԱԿ-ը և Արցախի բուհերը սերտորեն համագործակցում են։ ՈԱԱԿ-ի աջակցությամբ Արցախի բուհերում ներդրվել է որակի ապահովման համակարգ։ Իսկ 2019-ին ՈԱԱԿ-ի կողմից հայտարարված որակի տարվա շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով համաժողովը։

Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2437 | 0 | 0
Facebook