Loading...

Articles

2019 թ.-ի հաշվետվություն

18:59, Saturday, 18 January, 2020
2019 թ.-ի հաշվետվություն
    
Երբ մարդն իր կամքով ուժեղ է, իսկ էությամբ անկոտրում՝ նրա համար անհնարին ոչինչ չկա, իսկ եթե որևէ բան էլ կա անհնար թվացող՝ նա դա հնարավոր կդարձնի: Ցավն անգամ ի զորու չէ կոտրել նրան:
Խոսքս ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ ժորա Աբգարյանի մասին է, ով տակավին երիտասարդ տարիքում կորցնելով իրենից փոքր միակ եղբորը՝ քաջ տանկիստ Տիգրանին, ով ամենակուլ պատերազմի զոհը դարձավ, ցավը պահած սրտու չկոտրվեց, չթուլացավ չգահավիժեց անդունդը, այլ հանուն եղբոր հիշատակի ամուր կամք դրդևերեց և քաջ գիտակցելով, սահմանը պիտի ամրանա, որ արյունարբու թշնամին այլևս ոտք չդնի հայրենի սահման՝ սկսեց մի բարդ ու գրեթե անհնար թվացող գործընթաց՝ հավաքել անվադողեր և ուղարկել սահման՝ դիրքերի ամրացման համար: Այն, ի ուրախություն շատերի, նաև ի հեճուկս ոմանց թերհավատ հայացքների՝ ստացվեց: Ու ահա շուրջ 3 տարի անընդմեջ ու պարբերաբար բազում քանակության անվադողեր է ուղարկում սահման:
Այո՛, ուժեղ է մեր Ժորան՝ նույն ինքը ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ պարոն Աբգարյանը, առավել, քան անկոտրում, բայց նա մենակ քիչ բանի կհասներ, եթե իր կողքին չունենար կամավորների հսկայական բանակ:
Ստորև ներկայացնում եմ նրա իսկ գրառմամբ 2019 թ.-ի հաշվետվությունը, որի մեջ նաև կգտնեք նրա կողքին կանգնած կամավորների անունները.
միայն 2019 թ.-ին 137 մեքենա անվադողեր են հասցվել սահման, և այս ամենը գրեթե առանց գումարային օգնության:
-Միայն մեր ընկերների և լավ մարդկանց մոտիվացիայի ու Էնտուզիազմի շներհիվ, շշմելու արդյունք է ուղղակի:
Ոգևորված այդ արդյունքից ասաց մեր հարգարժան պարոն Աբգարյանը, ապա իր շնորհակալությունը հայտնեց բոլորից.
-Որի համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր նույնիսկ միայն զանգով են խրախուսել: Նա ասում է, որ այս ամենը ղեկավարվել է Արցախի անվտանգության քարտուղար՝ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Արշավիր Ղարամյանի, Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի, ՊԲ Հրամանատար գեներալ լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և իր տեղակալների օգնությամբ:

    
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՍԵ ԱՄԻՍ.

    
Մարտին՝ 17 մեքենա
     Ապրիլին՝ 15 մեքենա
     Մայիսին՝ 10 մեքենա
     Հունիսին՝ 4 մեքենա
     Օգոստոսին՝ 20 մեքենա
     Սեպտեմբերին՝17՝ մեքենա
     Հոկտեմբերին՝ 26՝ մեքենա
     Դեկտեմբերին՝ 27 մեքենա

    
Ընդհանուրը մոտ 25։000 անվադող: Որից 28 մեքենան տրամադրվել է անհատ գործարանի տնօրինության կողմից;
Այս ամենն անզեն աչքի համար տեսանելի ու խոսուն փաստեր են: Բնավ էլ հեշտ չէ հատ առ հատ սրանից-նրանից անվադող խնդրել ու արժանանալ մեկի մերժմանը, մյուսի քմծիծաղին ու երրորդի տհաճ ակնարկին, բայց մնալ հաստատակամ իր սկսած գործը շարունակելու և ավարտին հասցնելու համար: Այո՛, անկոտրում կամքն այլ է, որ ցուցաբերոմ է Ժորա Աբգարյանը: Թեպետ չմոռանանք, որ այդ բոլորի կողքին կային նաև բարեհամբույր մարդիկ և նրանց շնորհիվ էլ հենց հավաքվում էին ադքան բաղձալի անվադողերը;
Թվում է, թեպետ չէ, չի թվում, այլ կա կարծրատիպ, որ ցավ տեսած հոգին, վիշտ տեսած սիրտը պիտի կոտրվի, թուլանա և կուչ գա սեփական պատյանում: Սակայն ո՛չ, ի հեճուկս այդ կարծրատիպի, ի հեճուկս իրեն նայող շատ աչքերի, թե նա պիտի բարձրանա՞, թե՞ կուլ գնա դաժան ճակատագրի փրփրադեզ ալիքներին՝ Ժորան թոթափեց իրեն, ուժ ստացավ իր հզոր եղբորից ու… Սկսեց նոր գործեր անել, արարել, ապրել ու ապրեցնե՛լ:
Ժորան այս գործը սկսեց մենակ, շատ բան արեց հանուն հայրենիքի և հանուն եղբոր հիշատակի ու դեռ անու՛մ է… Եվ դեռ անելու՛ է, բայց նրան միացել են ապրիլյան պտերազմի ողջ մնացած հզորները՝ հերոսներն ու մասնակիցները, ովքեր իրենց հերթին հիմնել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» -ը, որ հավերժ վառ պահեն անմահ հերոսների հիշատակը:
Այո՛, ճիշտ է ասված՝ ցաված հոգին լավ կհասկանա ցաված հոգուն: Պատերազմի մասնակիցներն անցնելով այդ դժնդակ օրերի ու այդ մահասարսուռ խրոնիկայի միջով՝ չէին կարող չհասկանալ Ժորա Աբգարյանին ու չսատարել նրան, հայավարի ասած՝ թևութիկունք չլինել նրան: Ինչպես ասում են՝ գյուղ կանգնի գերան կկոտրի:
Եվ այս ամենի վառ փաստը, ապացույցն ու վկան այն ամուր ու նորացված սահմանն է, որ այսօր մենք ունենք հանձինս ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ Ժորա Աբգարյանի, Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությանհզորների և այն բոլոր կամավոր կազմակերպությունների ու կամավոր օգնող ձեռքերի, որոնց քրտնաջան ու դժվարին ջանքերի շնորհիվ իրականացավ ամուր սահման ունենալու մեր երազանքը:
Փա՛ռք ու խոնարհում անմահ հերոսներին… Փա՛ռք ու պատիվ ողջ մնացած հերոսներին և շնորհակալություն բոլոր-բոլոր կամավորներին:
Սակայն դեռ անելիքներ շա՜տ ունենք:
Կյանքը շարունակվու՛մ է, ապրե՛լ է պետք: Ապրե՛նք, որ ապրեցնե՛նք…

    
#ՏԻԳՐԱՆԱԲԳԱՐՅԱՆմարտականպատրաստությանակումբ

    
Ակումբի իրադարձությունների մեկնաբան` ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

    
18.01.2020 թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3492 | 0 | 0
Facebook