Loading...

Articles

Ապստամբած ստրուկներին ոչ թե զենքով, այլ մտրակներով են հնազանդեցրել

18:20, Friday, 17 January, 2020
Ապստամբած ստրուկներին ոչ թե զենքով, այլ մտրակներով են հնազանդեցրել

Մ.թ.ա. 7-րդ դարի 70-ական թվականներին սկյութներն այժմյան Արևելյան Թուրքեստանից ներխուժել են Մարաստան ու մոտ երեք տասնամյակ տիրացել են այդ երկրին:

Բազմամյա բացակայությունից հետո, երբ նրանք իրենց երկիր են վերադառնում, զինական ուժեղ դիմադրության են հանդիպում: Դիմադրողներն իրենց կանանց հետ կենակցած ստրուկներն ու այդ կենակցությունից ծնվածներն են եղել: Ստրուկների վաստակ երիտասարդները նախ պատնեշում են իրենց երկիրը՝ փորելով լայն խրամատ: Երբ սկյութները փորձում են անցնել այդ խրամատը, երիտասարդները հաջողությամբ կասեցնում են գրոհները: Բազում մարտեր են լինում, և սկյութները չեն կարողանում առավելության հասնել: Այդժամ սկյութներից մեկն ասում է. «Այս ի՞նչ ենք անում, սկյութ մարտիկներ: Մենք կռվում ենք մեր սեփական ստրուկների դեմ: Եթե նրանք մեզ սպանեն, մենք կնվազենք, իսկ եթե մենք նրանց սպանենք, հետագայում սակավաթիվ ստրուկներ կունենանք: Ուստի այժմ պետք է մի կողմ դնենք նիզակն ու աղեղը և ամեն մեկս, վերցնելով մեր ձիու մտրակը, շարժվենք նրանց վրա: Մեզ զինված տեսնելով՝ նրանք իրենց մեզ հավասար և մեզ հավասարների ծնունդ էին համարում: Բայց երբ մեզ տեսնեն զենքի փոխարեն մտրակ բռնած, կհասկանան, որ իրենք մեր ստրուկներն են, և այդ գիտակցելով՝ այլևս չեն դիմադրի»:

Հույն պատմիչ Հերոդատոսն ասում է, թե, լսելով այս խորհուրդը, սկյութներն այդպես էլ վարվում են: Տեսնելով իրենց վրա արշավող մտրակազեն սկյութներին՝ ստրուկները սարսափահար փախչում են: Մտրակը նրանց մեջ արթնացրել էլ ննջած ստրուկին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3028 | 0 | 0
Facebook