Loading...

Articles

Արարչագործությունն ըստ զրվանականության

10:26, Friday, 17 January, 2020
Արարչագործությունն ըստ զրվանականության

Ահրիմանն առաջինը Կեղծիքն է ստեղծում, որը կրծում է աշխարհը:

Օգտվելով երեքհազարամյա խաղաղության շրջանի ընձեռած հնարավորությունից` Ահուրա Մազդան ստեղծում է իր Հավերժական Արբանյակներին՝ Անմահներին: Այդ ոււղեկիցներն են Բարի Միտքը, Ճշմարտությունը, Հնազանդությունը, Նվիրվածությունը, Անաղարտությունը և Անմահությունը: Այնուհետև Ահուրա Մազդա աստվածն ստեղծում է գեղեցիկ ու գթասիրտ հրեշտակ յազատներին, որոնք դառնում ենԱհրու Մազդայի սուրհանդակներն ու բարու պահապանները:

Արարում է Որմիզդը Երկինքն ու Երկիրը, իսկ նրանց միջև արարում է լույսը, աստղերը և համաստեղությունները, ապա արարում է Լուսինը, հետո` Արևը: Ամենազորը սահմանում է բոլոր նյութական արարածների տեղերը, որպեսզի դրանք միշտ պատրաստ լինեն ճակատամարտի ու դրանով իսկ փրկվեն: Որմիզդի վերջին արարումներն են դառնում Գայոմարդը` առաջին մարդը, և նրա ցուլը: Գայոմարդն արևի նման շողշողացել է, իսկ ցուլը լուսնի նման փայլել է: Նրանք երեք հազար տարի խաղաղ են ապրել, բայց ավարտվել են խաղաղ արարման երեք հազար տարիները:

Ահրիմանին աղերսեցին նրա չար արարածները, բայց շատ մեծ էր Չար Աստծո վախն ու շփոթմունքը, նա չէր ցանկանում Խավարից ելնել: Դևերն իրենց հովանավորին երկար են աղերսում, ի վերջո կանացի կերպարանք ունեցող մի դևի հաջողվում է Ահրիմանին իր ձայնն հասցնել: Ու նա դուրս է ժայթքում, քանի որ եկել էր իր ժամանակը․ նա տեսավ երկինքը և, համակվելով ատելությամբ, սկսեց ամեն ինչ ավերել: Երկնքի երրորդ մասը թափեց երկրի վրա, փչացրեց ջուրը, երկնքի վրա շաղ տվեց խայթող արարածներին, թունավորեց բույսերը: Ճանճի նման (Ահրիմանին երբեմն նաև «ճանճերի տիրակալ» են անվանում) նա նետվեց բոլոր արարածների վրա ու աշխարհն այնքան վնասված ու մռայլ դարձրեց, որ կեսօրին այն մութ գիշերվա էր նմանվել: Երկնքի ոլորտը պտտվեց, արևն ու լուսինը տեղերը փոխեցին, իսկ աշխարհը ցնցվեց Որմիզդի աստղերի դեմ կռվող դևերի մռնչյունից: Երկնային զինվորությունն իննսուն զոր ու գիշեր ճակատամարտեց Ահրիմանի ու դևերի դեմ, մինչև որ նրանց Դժոխքը նետեց, որը երկրի կենտրոնում է. այստեղից երկրային բոլոր բարի գործերին խառնվում է չարը:

Չար Ոգին ցուլի ու Գայոմարդի վրա արձակեց ժլատությանը, կարիքը, տառապանքը, սովը, հիվանդությունները, անառակությունն ու ծուլությունը: Որմիզդը փորձեց ցուլին բուժել տառապանքներից, բայց ցուլը սատկեց: Գայոմարդը նույնպես մահացու հիվանդացավ: Երբ նա մեռավ, նրա ճառագայթող մարմինը քայքայվեց, իսկ նրա թափվող սերմից ծլարձակեց խավարծիլ բույսը, որից էլ առաջացան տղամարդն ու կինը` Մաշյան ու Մաշյանեն: Նրանք միահյուսվում են` դառնալով մեկ մարմին` միանման արտաքինով, և պարզ չէր, թե նրանցից ով է տղամարդը, ով` կինը: Եվ այդժամ Որմիզդն ասում է. «Ֆարը (Հոգի) ավելի շուտ է արարվել, իսկ մարմինը հետո է ստեղծվել Ֆարի համար: Ֆարը մարմնում է արարվել, այնպես ինչպես արարվել են պարտականությունները, իսկ մարմինը տրվել է պարտականությունները կատարելու համար»: Եվ Մաշյան ու Մաշյանեն բույսից մարդու են վերածվում, և Հոգին նրանց մեջ է մտնում:

Դևերը մարդկանցից խլում են Սիրո ցանկությունը, որը նրանց սովորեցրել էր Որմիզդը, որպեսզի նրանք կարողանան շարունակել մարդկային ցեղը: Բայց հիսուն տարի անց Մաշյային ու Մաշյանեին վերադառնում է սիրո ցանկությունը, որի պտուղն են դառնում երկու երեխաները` տղա և աղջիկ: Եվ երեխաներն այնքան հիասքանչ էին ու գեղեցիկ, որ ծնողները չեն կարողանում իրենց զսպել և խժռում են սեփական երեխաներին: Այս տեսնելով` Որմիզդը վշտանում է ու այնպես է անում, որ նորածին երեխաները գեղեցիկ ու հրապուրիչ չլինեն:

Մաշյայից ու Մաշյանից յոթ զույգ երկվորյակ է ծնվում, և յուրաքանչյուր եղբայրն իր քրոջ ամուսինն է դառնում: Նրանցից էլ առաջանում են բոլոր մարդիկ ու բոլոր ցեղերը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1757 | 0 | 0
Facebook