Loading...

Articles

«Արևային կղզիները» կօգնեն Նիդերլանդներին պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ

Ani
Author:
Ani
23:12, Wednesday, 15 January, 2020
«Արևային կղզիները» կօգնեն Նիդերլանդներին պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ

Նիդերլանդները սկսել են արևային ամենախոշոր լողացող կայանի շինարարության նախագծի իրականացումը։ Այդ կերպ երկիրը ոչ միայն բարձրացնում է «կանաչ» գեներացիայի մակարդակը, այլև պայքարում է ծովի մակարդակի բարձրացման դեմ։

Նախագիծը բաղկացած է 15 «արևային կղզիներից» Հյուսիսային Հոլանդիայի Անդիջանի ջրամբարում, որոնք իրենց մեջ են ներառելու 73.500 ֆոտովոլտային վահանակներ։ Այս կղզիները կդառնան աշխարհում առաջին մեծամասշտաբ օբյեկտները, որոնք կարող են հարմարեցվել արևի շարժումներին, հայտնում է World Economic Forum-ը։

«Պատահական չէ, որ այդպիսի հարմարվողականությունը ծնունդ է առել Նիդերլանդներում, քանի որ մարդիկ այնտեղ արդեն իսկ ապրում են ծովի մակարդակից ցածր» , նշում է նախագծի արևային վահանակների մատակարար Floating Solar-ի նախագահ Արնո Վան Դրուտենը։ -Մենք պայքարում ենք ծովի մակարդակի բարձրացման դեմ էլ ավելի բարձր ամբարտակների կամ լողացող տների շինարարության օգնությամբ։ Հենց այդ պատճառով մենք որոշել ենք տեղափոխել արևային վահանակների համակարգը տանիքներից և գետնից ջրի վրա՝ հարմարեցնում ենք ջրի մակարդակի բարձրացմանը։ Մենք նաև կարող ենք փորձարկումներ անել և տեղափոխել ամբողջական բնակելի թաղամասեր ջրի վրա, և դրանք կլինեն էներգոարդյունավետ կամ, նվազագույնը, չեզոք։


    

Հետևող ծրագրերի շնորհիվ լողացող վահանակները, գործնականում բոլոր արևային ժամերին, օպտիմալ անկյունով ուղղված են դեպի արևային ճառագայթները։ Հետազոտողների խոսքերով, արևին հետևելու համակարգը իր մեջ է ներառում երեք ծփաններ, որոնք ամրացված են խարիսխին պարանի օգնությամբ, որը պտտում է և միաժամանակ պահում է համակարգը միասին։ Հատուկ ալգորիթմը ավտոմատ կերպով վերահսկում է արևային վահանակների դիրքը և շրջում է կղզին անհրաժեշտ դիրքով։

«Համակարգը պետք է լինի ճկուն, որպեսզի այն կարողանա հարմարվել ալիքների տատանումներին, և միևնույն ժամանակ, վահանակները կարողանան գործել ինչպես առագաստներ, -ավելացնում է Վան Դրուտենը։ -Քանի որ մենք կարող ենք թեքել կղզին արևի ուղղությամբ, դա մեզ տալիս է լրացուցիչ առավելություն՝ հնարավորություն այն տեղադրելու այնպիսի դիրքով, որ չտուժի ուժեղ քամուց» ։

Լողացող արևային էլեկտրակայաններ են կառուցվում նաև Ճապոնիայում, Չինաստանում, Չիլիում և Մեծ Բրիտանիայում։ Սինգուլյարի համալսարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի բաժնի համանախագահ Ռամեզ Նաամը նշում է, որ վերջնական հաշվով, միջոցների խնայողությունը և հողերի պակասությունը դա այն է, ինչը խթանելու է ջրային տեխնոլոգիաները և գրավելու է տարբեր երկրների կառավարությունների ուշադրությունը։

«Այնտեղ, որտեղ ցամաքային քիչ տարածքներ կան, ինչպես, օրինակ, Ճապոնիայում, ջրային էլեկտրակայանները գերազանց միջոց են այն կիրառելու այնպիսի շրջաններում, որտեղ մինչ այդ դա անելը անհնար էր, -բացատրում է Նաամը։-Ջուրը ապահովում է սառեցումը, և արևային վահանակները բարձրացնում են իրենց արդյունավետությունը, և ի վերջո արտադրում են ավել էլեկտրաէներգիա։ Բացի այդ, ջրային արևային համակարգերը կարող են նվազեցնել գոլորշու կորուստը տարբեր տեսակների ջրային հատվածներից» ։

Նաամի խոսքերով, որոշ հարավային երկրներում արևային էներգիան կիրառելը ավելի էժան է, քան էլեկտրաէներգիան, որը ստանում են ածուխ կամ գազ վառելուց։ Նրանց համար արդեն այսօր տնտեսապես ձեռնտու է կառուցել և օգտագործել արևային և քամու կայաններ, և հույս չդնել ածխաջրածինների վրա։
     Source


    
Source: solaron
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4270 | 0 | 0
Facebook