Loading...

Articles

Քեզ դարպասելու մեկի ճիգերը ապարդյու՞ն անցան

21:24, Monday, 13 January, 2020
Քեզ դարպասելու մեկի ճիգերը ապարդյու՞ն անցան
     Քեզ դարպասելու մեկի ճիգերը ապարդյու՞ն անցան,
     Թե՞ տրոհում ես նույն կիսորդներն իմ անտարբեր անկյան,
     Գագաթնահար է այդ տառապանքը, որ սեր ես կոչում
     Եվ լուսնկայի աղոտ ցոլքերում իզուր ես կորչում։
     Ամեն բան մի օր հազար նազանքով հողին է փարվում
     Եվ ուրիշ մի կին տաղերիս մեջ է ինձ սիրահարվում,
     Ես նրան էլ եմ փոքրիկ իշխանի հեքիաթը պատմում,
     Բայց նա քեզ նման առոգանելով իմ սիրտն է կոտրում։
     Հայտնի բան է, որ մեկից հետո է նախորդն անառակ,
     Մոլությունների անձնատուր եղած, կամ խառնագնաց,
     Ձախորդ օրերս ոնց էլ երկարեն, նրանց հակառակ
     Քո գրկի մեջ եմ դարձյալ վերտառում աստղ ու լուսաբաց։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2883 | 0 | 0
Facebook