Loading...

Articles

Լիահույս եմ, որ 2020-ը կլինի քաղաքական հետապնդումների, ատելության տարածման դադարեցման տարի. Վահան Բաբայան

01:59, Tuesday, 31 December, 2019
Լիահույս եմ, որ 2020-ը կլինի քաղաքական հետապնդումների, ատելության տարածման դադարեցման տարի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անցնող տարին գուցե ոմանց համար հաջողված էր, ոմանց համար ոչ, բայց հիշողությունները 2019-ից բավական շատ են։ Խնդիրները բազմաթիվ են, որոնք թվարկելը զուտ ժամանակի կորուստ է, քանի դեռ դրանք լուծում չեն ստացել։ Իհարկե գնահատողը Ձեզանից յուրաքանչյուրն է, բայց փաստ է, որ տարին ամփոփում ենք մի շարք կորուստներով, երկրի համար բարդ խնդիրներով և դրանց լուծման համար անկարող պոպուլիստ իշխանություններով։
     Պարզապես պետք է հասկանալ, որ վտանգած է Հայաստանը և Արցախը:
     Պայքարել, աշխատել, երբեք չհանձնվել որևէ դժվարության առաջ, ձգտել կոնկրետ նպատակի իրականացմանը, և հավատացնում եմ, արդյունքը երկար սպասեցնել չի տա, մենք կտեսնենք այն Հայաստանը, որտեղ ազգայինը կգնահատվի, որտեղ քայլելով պաշտոն ու պարգևավճար չեն ստանա, որտեղ երկրի ղեկավարը սելֆիներով և լայվերով չի «կերակրի» միամիտ և խաբված մարդկանց:
     Լիահույս եմ, որ 2020-ը կլինի քաղաքական հետապնդումների, ատելության տարածման դադարեցման և արտահերթ Ազգային Ժողովի ընտրությունների տարի:
     Քաղաքացին հնարավորություն կստանա առանց «հեղափոխական» էյֆորիայի ընտրություն կատարել և ձևավորել նոր խորհրդարան և գործադիր իշխանություն:

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ հույսը չկորցնելու կամք և դրական փոփոխությունների նկատմամբ հավատ, համախմբված աշխատելու կարողություն և իհարկե հաղթանակ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2690 | 0 | 0
Facebook