Loading...

Articles

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Համբիգ Սասունյանը կարող է պայմանական ազատ արձակվել

02:44, Monday, 30 December, 2019
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Համբիգ Սասունյանը կարող է պայմանական ազատ արձակվել
    

Մի շարք հայկական կայքեր, մասնավորապես ''Наша Армения''-ն հայտնում է, որ ուրբաթ, դեկտեմբերի 27-ին, Կալիֆոռնիայի դատարանում տեղի ունեցած դատական նիստում որոշվել է 1982 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած ցմահ դատապարտված Համբիգ Սասունյանին պայմանական ազատ արձակելու մասին:

Երեկ` դեկտեմբերի 28-ին Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց այս որոշումը. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք այս որոշումը, որը դեռ կարող է բողոքարկվել և ենթակա է հաստատման Կալիֆոռնիայի նահանգապետի կողմից», - ասվում է նախարարության հայտարարությունում: «Այս որոշումը, ճանապարհ է հարթում մեր դիվանագետի մարդասպանին ազատ արձակելուն, որը նահատակվել է պարտականությունները կատարելիս, հակասում է համընդհանուր օրենքի և արդարության սկզբունքներին և համատեղելի չէ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոգու հետ»:

Ավելի վաղ, այս տարվա մայիսի 30-ին Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ քան սահմանված է։ Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ս.թ. հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին։

Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել էին թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:

Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

1973 - 1986 թվականների ընթացքում ԱՍԱԼԱ-ի մարտիկները սպանեցին 31 թուրք դիվանագետների ամբողջ աշխարհում: Սպանությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լիբանանում, Հունաստանում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Կանադայում, Պորտուգալիայում, Իրանում և Միացյալ Թագավորություններում:
     https://nashaarmenia.info/…/%d0%b1%d0%be%d0%b5%d1%86-%d0%b…/

https://arcakh24.info/boec-asala-hampig-sasunjan-uslovno-o…/


    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3783 | 0 | 0
Facebook