Loading...

Articles

Հարբած տողեր

18:11, Wednesday, 25 December, 2019
Հարբած տողեր

Երբ հարբա՜ծ է Բան գրողը-

Աչքին ոչի՜նչ չի գալիս

Ի՜նքն է ու իր գրած տո՜ղը, որ կարդո՜ւմ է

…ու լալիս:

*

Ի՜մ նաև քո՜

Ճամփան ազատ,

բայց մարդ չկար բարևելու-

Մենք ընտրեցինք մի ճանապա՜րհ

ու գնացի՜նք անհուններում

Դեգերելու:


    

Ո՛չ օրինակ ծառայեցինք,

Ո՛չ էլ փաստով ուրախացանք,

Ինչ տրվա՜ծ էր – վայելեցինք,

Ինչ, որ զգացի՜նք

մեզ հետ տարանք:


    

Թե ո՞ւմ էր պետք ճամփան անմարդ-

Մենք այդպե՜ս էլ չհասկացանք,

Պա՜րզ էր, մաքո՜ւր, շիտա՜կ ու հարթ

Միևնո՜ւյն է «վերջ» -ին հասանք:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3223 | 0 | 0
Facebook