Loading...

Articles

ՏԱՐԵՎԵՐՋ, ԲԱՅՑ ՍԿԻԶԲ ԱՆԱՌԻԿ ԴԻՐՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ…

14:55, Tuesday, 17 December, 2019
ՏԱՐԵՎԵՐՋ, ԲԱՅՑ ՍԿԻԶԲ ԱՆԱՌԻԿ ԴԻՐՔԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ…

Սա դեռ սկիզբն է… Սկիզբն է համարվում այն բանի, որ արդեն վաղուց ի վեր տասնյակների հասնող կամազներ բեռնված անվադողերով հասնում են Արցախ` տարբեր դիրքեր: Սկիզբ… Սկիզբ ինչի՝ հույսի, լույսի, անառիկ դիրքեր ունենալու…

Ասում էին անհնար է նման ծրագիր իրականացնել… Գուցե, դեմ չեմ, Բայց միայն ոմանց համար: Սակայն, երբ գործի գլուխ կանգնած է բանիմաց մարդ իր աջակիցներով և կամավորականների հզոր բանակով՝ անհնարն էլ հնարավոր կդառնա: Իսկ դա հենց ինքը՝ Ժորա Աբգարյանն է՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահը, հրթիռաշինության խմբակի համահիմնադիրը և նույն ինքը՝ ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Այս անգամ էլ մեր շնորհակալությունն, ինչպես միշտ, բոլոր կամավորներինն է, ապա չենք մոռանում նաև Ֆլեշ ՍՊԸ–ին՝ Հրայր Հովսեփյանի գլխավորությամբ, քանզի այստեղից ևս անվադողեր բեռնվեցին և դրանք շարունակական բեռնվելու են։


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ Մարինե Մանուկյան


     15.12.2019

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3096 | 0 | 0
Facebook