Loading...

Articles

ՙԿեցցե այն Հայաստանը, որտեղ փոխքաղաքապետը կոռուպցիոներ չի, աշխատավարձը չի հերիքում, խոզ է պահում՚

Anonim
Author:
Anonim
21:54, Sunday, 15 December, 2019
ՙԿեցցե այն Հայաստանը, որտեղ փոխքաղաքապետը կոռուպցիոներ չի, աշխատավարձը չի հերիքում, խոզ է պահում՚
     Վերջին օրերին համացանցում շրջանառված լուրերի համաձայն՝

Արմավիրի համայնքապետը մանկապարտեզի տնօրենին ազատել է աշխատանքից՝ փոխքաղաքապետին «խոզապահ» ասելու համար: Ըստ տարածված լուրերի՝ Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանը՝ ցուցաբերելով մանկավարժին ոչ հարիր պահվածք, փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ զրույցում իրեն թույլ է տվել անցնել անձնական վիրավորանքների՝ փոխքաղաքապետին անվանելով ՙխոզապահ՚: Վերոնշյալ փաստի հետ կապված տիկին Ավետիսյանը նշում է. «Սուտ բան չեմ ասել և որևէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել, պարզապես նշել եմ այն, որ փոխքաղաքապետը խոզ է պահում՚:
    
     Թեմայի առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը. ՙՕրեր առաջ շրջանցելով աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը, այն է` նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Նշված դեպքի առիթով պարզաբանումներ տալու համար տիկին Ավետիսյանը հրավիրվել է Արմավիրի քաղաքապետարան, զրույցի հենց սկզբից մանկավարժին ոչ հարիր տոնով, բղավելով խոսել է բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի և փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը հորդորել է տիկին Ավետիսյանին դուրս գալ սենյակից, հանգստանալ, այնուհետև հետ գալ շարունակելու զրույցը, ինչին ի պատասխան տիկին տնօրենը լքել է քաղաքապետարանի շենքը: Րոպեներ անց տիկին Ավետիսյանը զանգահարել է ինձ՝ Արմավիրի քաղաքապետին, կրկին մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, բղավելով պատմել տեղի ունեցածի մասին, Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին անվանել է խոզապահ, վիրավորել է իր անմիջական ղեկավար հանդիսացող բաժնի պետին: Հաջորդ օրը առավոտյան տիկին Ավետիսյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրագիր ներկայացնելու, բացատրագրեր են ներկայացրել նաև միջադեպին ներկա Վարշամ Սարգսյանը և Արաքսյա Դոլինյանը՚:
    
Նշենք նաև այն փաստը, որ տիկին Ավետիսյանը և իր եղբայր՝ Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը պնդում են, որ այս պահին մանկապարտեզը նորոգվում է իրենց սեփական միջոցներով, որ իրենք պատրաստվում են դադարեցնել աշխատանքները և հանել գույքը: Սակայն պարզվում է, որ մանկապարտեզում նորոգումը իրականացվում է բացառապես ԱՄՆ-ում գործունեություն ծավալող բարեգործական հիմնադրամի միջոցներով՝ տնօրեն Լևոն Թորոսի գլխավորությամբ:
    
     ՙՏիկին Ավետիսյանը բոլորին ներկայացնում է, որ մանկապարտեզը տարիներ շարունակ նորոգվել է իր ընտանիքի միջոցների հաշվին, այնինչ վերջին 5-6 տարիների ընթացքում Արմավիրի քաղաքապետարանը այս մանկապարտեզին հատկացրել է ավելի շատ գումար, քան մյուս 11 մանկապարտեզներին միասին վերցրած: Թե ինչու է հենց թիվ 8 մանկապարտեզը արժանացել նախկին իշխանությունների այսպիսի ուշադրությանը, թողնում եմ արմավիրցիների ենթադրությանը՚ - նշում է Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը:
    
     Ներկայացնենք նաև թեմայի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները.
    
     ՙՀասարակությունը պետք է հասկանա, որ մեր սերունդների կրթությամբ այլևս չպետք է զբաղվեն նման բառապաշարով և անձնական առևտրային կանոնակարգով շարժվող «մանկավարժներ՚»: Հուսով եմ, որ արմավիրցիները կկարևորեն և կգնահատեն նման ռազմավարությունը, քանի որ դա իրենց սերունդների ապագայի համար է՚ - գրում է Նաիրի Ղազարյանը
    
     ՙEntex xstapahanj ev ashxatox tnoren es tenc el chtesa, inchpes chtesa naev kolektiv, vor@ karox e haskanal erexayi hogebanutyun@ ev unena mankavarji giteliqner kam uxaki srtanc ev ankexc hogatar lini mer erxaneri nkatmamb..shat urax em vor gtnvecin mardik u verj tvecin ayd xaytarakutyan@, vor@ tirum er 8 rd mangapartezum ev erexaneri cnoxner@ stipvac chen lini indz pes uxxaki irenc erexanerin hanel ayd mankapartezic, , , Ayn mardiq, ovqer karox en erexayin hascnel cayrahex stresayin vichaki ev asel, te nman dzevov erexanerin pordzum enq adaptacnel mangapartezin...shat shnorhakel em dzezanic hargeli Davit Khudatyan / Դավիթ Խուդաթյան, vor verj dreciq nman ansirt ev antarber mardkanc shbman@ mer erexaneri het՚ - Նվարդ Հակոբյան:
    
     Որպես վերջաբան, մեջբերենք Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի ֆեյսբուքյան պոզիտիվ գրառումը.
     ՙԿեցցե այն Հայաստանը, որտեղ փոխքաղաքապետը կոռուպցիոներ չի, աշխատավարձը չի հերիքում, խոզ է պահում՚։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2179 | 0 | 0
Facebook