Loading...

Articles

Հսկայական գումարներ ծախսելը տալու է շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ. Կարեն Վարդանյան

16:09, Wednesday, 11 December, 2019
Հսկայական գումարներ ծախսելը տալու է շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հրապարակում ամանորյա տոնակատարություններ կազմակերպելն ու դրա վրա հսկայական գումարներ ծախսելը տալու են շատ կարճ, բառացիորեն՝ օրերի էֆեկտներ: Մեկ-երկու անգամ ավել պարելն ու երաժշտություն լսելը չի կարող մեղմել մարդկանց մոտ հասունացող դժգոհությունը, որովհետև չի լուծվում, գլխավոր հարցը՝ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը:
     Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ գլխավոր ու շատ պարզ ցանկություն՝ ապրել ավելի լավ, ունենալ ավելի շատ եկամուտ: Այդ հարցը որևէ կերպ լուծված չէ, և դա չլուծելու դեպքում հասարակական դժգոհությունները լինելու են անխուսափելի»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2088 | 0 | 0
Facebook