Loading...

Articles

Տեր և տիկին գեղամեջի պարոն և լեդի, դուրս եկեք մարդկանց տներից, անձնական կյանքից, առօրյաից, գրպաններից. Լիլիթ Հովակիմյան

15:56, Wednesday, 11 December, 2019
Տեր և տիկին գեղամեջի պարոն և լեդի, դուրս եկեք մարդկանց տներից, անձնական կյանքից, առօրյաից, գրպաններից. Լիլիթ Հովակիմյան
     Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուղեղս անջատեցի, որ մի կերպ լսեմ ժող ջանի վարչապետի հերթական արդարացնող բլթիկը, որի համար ծախսվել է 700 000$` գումար, հանուն ոչնչի, գումար, սեփական և թիմակիցների գրպանի աղքատությունը կրկին անգամ հաղթահարելու` փող լվանալու և ժողովրդին կրկին էշի տեղ դնելու:
     Մեր «խելոքը» իրենից ավելի «խելոք» տիկնոջ հետ, ժողովրդին առաջարկում եմ հրաժարվել մեր ավանդական ավանդույթերից:, «Սիրելի» ամուսնու լայվին կից, մեր ինքնահռչակ տիկինը գրել է.
     «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»:
     Ուրեմն միանգամից ասեմ, որ այս բոշա առաջարկը չեմ ընդունում, չեմ հրաժարվում մեր ավանդական սեղանից, չեմ հրաժարվում կարևոր բանից` խոզի բդից, լավ հասկանալով, որ թուրքը խոզի միս չի սիրում, իսկ ես պաշտում եմ այն:
     Նիկո՛լ, որ մարդկանց հրավիրում ես սեփական միջոցներով հրապարակ Նոր Տարի անելու, բրդուճ ու հոդդոգ ուտելու, 700 000$-ը ինչի՞ վրա ես ծախսել բա այ անամոթ: Իսկ, որ հյուր գա մարդկանց տները` 31-6-ը հատվածում, ուր՞ են հրավիրում, էլի հրապարակ, սեփական միջոցներով բրդուճ ուտելու այ գեղցի: Ցինիզմդ չափ ու սահման չունի:
     Այլ բան կլիներ, եթե դու այդ գումարով, գոնե երեք օր հրապարակում անվճար սննդով ապահովեիր անապահով ընտանիքներին, նվերներ երեխաներին, զոհված զինվորների ընտանիքիներին կամ էլ որոշակի գումարով օգնեիր, անգամ ես, որպես քեզ դեմ ու քննադատ մարդկանցից մեկը, հաստատ կողջունեի քո այդ մարդասիրական քայլը:
     Եվ հետո.
     Տեր և տիկին գեղամեջի պարոն և լեդի, դուրս եկեք մարդկանց տներից, անձնական կյանքից, առօրյաից, գրպաններից և առհասարակ` Հայաստանից:
     Շուտ պետք է զարգանաիք, որ խոզ քերթելուց, միանգամից խոզից հրաժարվեիք: Եվս մեկ անգամ հիշեցնեմ տեր տիկին անփառունակներին` կարդացեք «Ոսկե ձկնիկը», թե չէ կարող է օր գա, որ այդ բրդուճի ու հոդդոգի հնարավորությունն էլ չունենք»:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1483 | 0 | 0
Facebook