Loading...

Articles

Հայաստանը դեռ շատ երկար կմնա այս խավարի և միմյանց քարկոծելու, դատելու, պատժելու հիվանդագին մարաթոնի տիրույթում. Վահան Բաբայան

17:41, Tuesday, 10 December, 2019
Հայաստանը դեռ շատ երկար կմնա այս խավարի և միմյանց քարկոծելու, դատելու, պատժելու հիվանդագին մարաթոնի տիրույթում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դատավարությունների երկիր Հայաստան

Ամբողջ համացանցը դատավարություններ են, մեաղադրանքներ են, խափանման միջոցներ, դատական նիստեր

Աշխարհը նայում նայում է մեզ և տեսնում միան դատարանները, դատավորների մասին լուրերը, ձերբակալությունները, կալանքները, ՍԴ ցրելու տեղեկատվական արշավները, նախկին նախագահների հանդեպ հետապնդումները:

Աբսուրդը հասավ նրան, որ ՍԴ դատավորներին ուղարկում են տուն բարձր թոշակով միան թե կամավոր հանձնեն այդ մարմինը իշխանությանը:

Մոռացեք ներդրումների և ֆինանսական հոսքերի մասին, մոռացեք զարգացող և կայուն Հայաստանի մասին, Հայաստանը դեռ շատ երկար կմնա այս խավարի և միմյանց քարկոծելու, դատելու, պատժելու հիվանդագին մարաթոնի տիրույթում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1889 | 0 | 0
Facebook