Loading...

Articles

Նամա՛կ գրեք…

11:52, Monday, 09 December, 2019
Նամա՛կ գրեք…
    
    

Նամա՛կ գրեք, մի՛ ալարեք,

գրե՛ք ձեռքո՜վ՝ ինչպես առաջ,

(մոռացված մի տետրից պոկեք)

մե՜կ էջ՝ թեկուզև խունացած:


    

Ստացո՜ղը ձեր բույրը թող զգա՜-

դողո՜ցը ձեր մատների,

որ խունացած թղթի վրա

կարո՜տներն իր փարատի:


    

Նամա՛կ գրեք, եթե նույնի՜սկ

գործերի մեջ եք թաղված,

մե՜կ, երկո՜ւ բառ թեկո՜ւզ փոքրիկ

կենդանի՜ տող արարված:


    

Նամակնե՜րը - շնչող տո՛ղեր

սպասմա՜ն դահիճն են ահարկո՛ւ,

նամակները հուսադրո՜ղ են

ու կյա՜նք տվող մեկմեկու:


    

Նամա՛կ գրեք, մի՛ ալարեք,

երբ որ դաժան պահը գա՛,

որ ինքնե՜րդ Ձեզ չխաբե՜ք,

թե՜, «Ժամանակ չգտա՜…»

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1159 | 0 | 0
Facebook