Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Սկոչած արագաչափերը ջնջեցին մարդկաց հիշողությունը:
Անցյալ տարի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստում է արագաչափերի հետ կապված նոր փաթեթ և «Արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ» սա ասեց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախկինում 2014թ նա ԱԺ-ում բաց հայտարարում էր, որ արագաչափերի գումարները գնում է Ալեքսանդր Սարգսյանի գրպանը և նա փայ է այդ գումարների մեջ:
Բա լավ հիմա ի՞նչ եղան էդ մեղադրանքները և արդյոք Փաշինյանը չի ուզում հայտարարի, որ սխալ էր այդ հայտարարությունները և սուտ:
Նման բաները լավ մոռացվեցին մեր հայրենի պողոսների կողմից և մեկը չի ասում բա էդ մեղադրանքների համար ոչ մեկ առնվազն ներողություն չի՞ խնդրելու:
Դե իսկ մեկ տարի առաջվա ասած մաքսիմալ տուգանքի չափը 29.000 դարձնելու պահով դուք ասեք ժողովուրդ կա այսօր նման բան, թե չէ՞"։