Loading...

Articles

Սարգիս Ստեփանյանի հիմնած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկների փայլուն արդյունքները

news.em
Author:
news.em
14:20, Sunday, 08 December, 2019
Սարգիս Ստեփանյանի հիմնած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկների փայլուն արդյունքները
    
Լեհաստանում ավարտվեց IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին և հաղթանակներ ունեցան նաև ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա-յի մարզիկները հետևյալ կազմով՝
     Մարինե Մկրտչյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing U23) 50+ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին հորիզոնականներ։
    
     Մարինե Մկրտչյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊ րդ հորիզոնականը:
    
     Անահիտ Բաբաջանյանը ձախ ձեռքով (Phisical lmpaired standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականը։
    
     Նաիրա Մեսրոպյանը ձախ և աջ ձեռքով (Phisical lmpaired standing) 60+ քաշային կարգում զբաղեցրեց 1֊ին հորիզոնականները։
    
     Նարեկ Առաքելյանը աջ և ձախ ձեռքով (Hearing Standing) 60 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականները։
    
     Ես՝ ձախ ձեռքով (Phisical lmpaired siting) 85կգ քաշային կարգում զբաղեցրի 2֊րդ հորիզոնականը։
    
     Սերոբ Հովհաննիսյանը
     (Phisical lmpaired standing) 85+ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով՝ 3֊րդ հորիզոնականը։
    
     Ընդհանուր հաշվարկով՝
     5 ոսկի
     5 արծաթ
     1 բրոնզ
    
     Մեր խորին շնորհակալությունն ու գնահատանքի խոսքն ենք հայտնում ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia իր մեծագույն և պարտավորեցնող աջակցության համար, ինչպես նաև Armenian Wounded Heroes Fund-ին մշտապես մեր կողքին լինելու, Ռումիա քաղաքի հայ համայնքի բնակիչներին՝ առանձնահատուկ՝ Համլետ Աղաջանյանի ընտանիքին՝ մեզ աջակցելու համար և իսպանաբնակ Անի Սաշայի Խաչատրյան-ի ընտանիքին՝ մասնակիցներից մեկի ճանապարհածախսը հոգալու համար։
    
     Սիրում եմ բոլորիդ, շուտով կհանդիպենք՝ հայրենիքում։

    
    
    
    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
894 | 0 | 0
Facebook