Loading...

Articles

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐԻՑ

22:09, Thursday, 05 December, 2019
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐԻՑ
    
«armtimes․com» ը գրում է
     «ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին» ․․․
     ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ ԿԿԱՅԱՑՆԵՐ
Հենց այդ նպատակի մի մասն է կազմում Դաշնակ պարագլուխների պայքարը պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որը տևական ժամանակ իրականացվում է երիտասարդ դաշնակների կողմից կուսակցության ղեկավարների հրահանգով, որ հորդորում են չնահանջեն․ դաշնակ պարագլուխները պատրաստ են այդ ջահելներին փուռը տալ, միայն թե իրենց պատվերը կատարեն․ հասնեն իրենց նպատակին․ երկրում անկառավարելի իրավիճակ ստեղծեն, որ մեր վարչապետին թիկունքից խփեն և խարխլեն Նոր Հայաստանի հիմքերը, , , Իրենց թվում է երկրում քաոս ստեղծելով կարողանալու են ժողովրդի աչքին բարձրանալ, չմտածելով, որ ավելի են դառնում ատելի, և պատվազուրկ, , ,
     ***
ԻՍԿ ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ
Դեռևս 10-ը տարի առաջ եմ ասել ու հիմա ավելի քան համոզված եմ, որ պետք է ազատվենք դաշնակների լծից, մունաթից, հերիք է նրանց գծած ուղիով գնաք․Հայկական հարցը միայն իրավաբանական լուծում պետք է ստանա, միայն միջազգային Հաագայի դատարան․Հայկական հարցը հենց դաշնակն է դարձրել ջրիկ ծամոն, Հայ-դատի իմաստը խեղաթյուրել և տարիներ է ձգում․ իրենց համար փող աշխատելու աղբյուր է․մինչև ե՞րբ ենք սպասելու, որ ԱՄՆ նախագահը կարտաբերի՞ Genocide տերմինը, կամ էլ լոբբիստական մեծ աշխատանքի դիմաց ուրախանանք այս կամ այն խորհրդարանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու համար, իսկ ճանաչել, չի նշանակում իրավաբանորեն հաստատված ակտ․ վերջապես հիմա ունենք պետականություն, այլևս սովետ չի, ժամանակն է պետական մակարդակով, իրավաբանորեն լուծում տալու Հայկական հարցին․ ունենք շատ խելացի քաղաքագետներ․Արմեն Այվազյան, Արա Պապյան, Լևոն Շիրինյան․պետք է ներգրավել նրանց, որ պատրաստեն բոլոր վավերագրերը, վկայությունները օսմանյան կառավարության օրոք իրագործված հայերի բնաջնջումն հաստատող և Արևմտյան Հայաստանի մեր տարածքներին տեր դառնալու համար ունենք դատական գործընթացը շահող և մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում", ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:
«ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ» վերնագիրն է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»
Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճիռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
Հայկական «Նյուրնբերգ» -ի հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հաագայի Միջազգային դատարան:
Դաշնակը լավ էլ գիտի, որ Հայկական հարցի միակ լուծումը իրավաբանական է, բայց երբեք չի արտաբերել և քայլ չի արել․վերջապես պետք է գլուխներս խելք հավաքենք․ազատվենք այն զգացումից, որ դաշնակներն են Հայկական հարցին լուծում տվողը․ այն էլ այսօրվա՞ Գերագույն մարմնի դաշնակները․ աբսուրդ․․․այստեղ են ասել․մինչև առուն ջուր գա, գորտի աչքերն էլ դուրս կգա․․․անցել է ցեղասպանությունից 105 տարի, դաշնակները ոչինչ չկարողացան հաջողել, ավելի ճիշտ չձգտեցին հաջողելու․ուղիղ ճանապարհով գնալու փոխարեն, զիգզագ ճանապարհ ընտրեցին և ձգեցին 105 տարի ու գնալով մարում է պայքարի ոգին և հույսը․ արդյոք կհաջողվի՞ դաշնակների ընտրած զիգզագ ճանապարհով երբևէ հասնել հաջողության․․․ու այս անհույս վիճակում հայտնվել ենք Դաշնակցականներին վստահելու պատճառով․․․բայց այս 20 տարիներին նրանք ապացուցեցին, որ իրենց համար պորտֆելից թանկ բան չկա․․․միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության մասին․․․իսկ տարածքների վրա խաչ են քաշել ընդհանրապես․ դա ապացուցվեց, 2009-ին երբ Սերժը Շվեյցարիայաում կնքեց Հայ-թուրքական արձանագրությունները․ «Թուրքիան ճանաչում է Հայաստանի այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայի» այսինքն՝ մենք պահանջատեր չենք․․․ դաշնակ պարագլուխները 10-ը տարի Սերժի հետ պորտֆելի տիրանալու հարցեր էին լուծում․ թքած ունեին մեր պատմական հողերի վրա․․․
     Սիրելի Հայրենակիցներ այսօր ավելի քան հաստատվեց, որ խորհրդարանից դուրս մնացած աթոռակռիվ տվող դաշնակները պատրաստ են մեր Նոր Հայաստանը արյան ծոց սարքեն, իրենց ջահել դաշնակներին փուռ տալով․ հանելով իշխանությունների դեմ․․․ցավոք երիտասարդ դաշնակներն այդքան բանը չեն գիտակցում, որ իրենց ղեկավարներն իրենց օգտագործում են և կրակից իրենց ձեռքով շագանակներ են հանում․․․ Ժամանակն է Հայաստանյան դաշնակցական կուսակցությունը արգելափակվի և փակվեն բոլոր գրասենյակները․․․ Մեր իշխանությունները այդ պարտիզանական հարվածների պատասխանը արժանվույնս պետք է տա․ ՀՅԴ-ը Հայաստանում արգելափակելով ․․․ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ և ՊԵՏՔ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԼԾԵԻՑ ՈՒ ՄՈՒՆԱԹԻՑ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս
    
    
     ****
     ԵՍ ՄԻՇՏ ՀԵՏՐՈՂԱԿԱՆ ԵՄ ԵՂԵԼ ՈՒ ԿԼԻՆԵՄ ՀԱՅ-ԴԱՏԻ, ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ, ԱՅՍ ՄԻ ՀԱՏՎԱԾ Է 2009-ԻՆ ԳՐԱԾ ԻՄ «ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՎԱԼՈՒՆ, ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՑ, , ,
     ԿԱՐԴԱՑԵՔ և ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ․․․ 10-ը ՏԱՐԻ ԱՌԱՋ ԳՐՎԱԾ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ՀԱՅ-ԴԱՏԻ ԻՄԱՍՏԸ, , ,
     ***
    
     Վերջապես ե՞րբ պետք է մեր Հայ-դատի ընկերները հանդգնություն ունենան ու իրականություն դարձնեն իրենց վրա վերցրած առաքելությունը կյանքի կոչելու. (ինչպես հրեական հոլոքոստի «Նյուրնբերգյան» դատավարությունը) միջազգային դատարան հայց ներկայացնեն ու փաստերով ապացուցեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որն իրագործեց Օսմանյան կայսերությունը: Թե՞ դարեր են պետք սպասել, որ աշխարհի պետությունները մեկ առ մեկ ընդունելուց ետքն այդ քայլը կատարվի: Հայ-դատ ասելով հասկանում ենք դատավարություն, արդարության վերականգնելու ակնկալիքով, ոչ' ողորմություն տարբեր պետությունների նախագահներից ու խորհրդարաններից, որ ընդունեն Հայոց ցեղասպանությունը լոբբիստական ահռելի աշխատանքների դիմաց: Կարծիք է ստեղծվում, որ Հայ-դատի գործընթացն իրենց ուսերին վերցրած ընկերները հենց իրենք են Հայ-դատի գաղափարը խեղաթյուրել, հույս ու ապավենը կապելով պետությունների նախագահների ու խորհրդարանների հետ, նրանց բարի կամքին, որն էլ հենց հարցականի ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: Չկռահելով, որ նման դանդաղ տեմպերով տարիներ ի վեր ձգվող այս գործընթացը երևի դարեր ձգվի ու մեզ դատարկ տաշտակի առաջ կանգնեցնի: Նամանավանդ Սերժ Սարգսյանի "Ֆուտբոլային դիվանագիտությունից" հետո.
Մինչև ե՞րբ սպասենք Ամերիկայի նախագահի ապրիլքսանչորսյան ելույթներին. կարտաբերի՞ GENOCID տերմինը, թե՞ ոչ, որը ոչի´նչ չի փոխի, քանզի խնդիրը միմիայն իրավական լուծում է պահանջում և ոչ միայն Հայոց Ցեղասպանության փաստը, այլ Սովետական տարիներին Ստալինյան ռեժիմի հետևանքով Ադրբեջանի կազմի մեջ հայտնված Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրերի վերջնական լուծումը քննելի դարձնել Հաագայի միջազգային դատարանում և մեր տարածքների' թե´ Արևմտյան Հայաստանի նվիրատվությունը Թուրքիային, թե´ Ստալինյան ռեժիմի հետևանքով Ղարաբաղի, Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին, որի միակ պատասխանատուն Ռուսաստանն է: Նա իր մեղքի մեծ բաժինն ունի, որ մեր փոխարեն վճիռներ է կայացրել: Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը ազնիվ լինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ. բացի Ռուսական արխիվները միջազգային դատարնի առաջ ու լույս սփռի իր օգնությամբ թալանված Հայկական տարածքների վրա:
Արևմտյան Հայաստանի մեր տարածքներին տեր դառնալու համար ունենք դատական գործընթացը շահող և մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում", ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:
«Իրավարար վճռի» վերնագիրն է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»
Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճիռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
Հայկական «Նյուրնբերգ» -ի հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հաագայի Միջազգային դատարան:
100 տարի առաջ գրված «Այսքա՜ն չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ո՛ղջ աշխարհ հայուն կարդայ նախատինք»:
     2009թ-Բրյուսել

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

    
(Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպան)
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2926 | 1 | 0
Facebook