Loading...

Articles

Ցարական

11:34, Wednesday, 04 December, 2019
Ցարական

Ցարական, թե կարմիր բանակի իդիոտ գեներալ-ադյուտանտ,
     Քո կռթամոր անդիմադրելին ինստինկտն էր, վեր տալուց հետո էր լիզել հողի փեշերը, ապա հայացքը հառել դեպի անորոշություն ու մրմնջացել կույր մարդու աղոթքը։ Իր կյանքի սևագիր մի էջ տետրակից պոկել և պահ էր տվել սուրբ Յուրիկ անունով մի կենսագրի։ Ստոծանու ջղակծկումներից սուրբը զկռտացել էր, բայց իր անունը քեզ էր բաշխել։
     Աշխարհքիս ամենահարաբերական բանը լռությունն է, գեջ լռությունը, երբ քո միակ սև հալավով զորականը, թերևս լակած, հոգին ավանդում է Նիկոլի թվի մի դիտահորում։
     Քառաթև խաչն ու սրածայր կարմիր աստղը գեներալական, տոնական տարազիդ վրա հերոսական օրերիդ երկու հուշումները ի՞նչ աղերս ունեն այս պահին հոգուդ մեջ հնչող գյուղական պարերգի բառերի հետ՝ Ղարսա բերդը բլիլ է, յաման յար,
     Յարըս տակին քնիլ է, յաման յար:
     -Հրապարակ է մտնում Մահվան շքերթի վերջին մասնակիցը․․․
     Տիշե, Յուրա իդյոտ։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
678 | 0 | 0
Facebook