Loading...

Articles

«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին

01:33, Tuesday, 03 December, 2019
«Ճամփաբաժանին»-ը երկխոսության էր կանչել հոլանդահայ երիտասարդներին
    
    

Օրերս Ամստերդամում տեղի ունեցավ RVVZ հիմնադրամի խորհրատու Հայկ Խանամիրյանի և "AGBU YP Amsterdam"-ի կողմից կազմակերպված հանդիպում-երկխոսություն Լոնդոնից Ամստերդամ ժամանած Նունե Ալեքյանի հետ։

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, IDeA հիմնարդանի, UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ Ն.Ալեքյանը կյանքի են կոչել «Ճամփաբաժանին» ձեռագիրը:

Ձեռագիրը հրավեր է երկխոսելու Հայաստանի և հայ ազգի ապագայի մասին: Հեղինակներն ընթերցողի հետ կիսվում են ապագային ուղղված իրենց տեսանկյուններով, նկարագրում սեփական ծրագրերը։ Ձեռագիը նպատակ է հետապնդում նպաստել Հայաստանի բարեկեցիկ ապագայի մասին քննարկումների հորդորմանը, ինչպես նաև՝ հայերի և այլազգիների միջև կառուցողական բանավեճի հաստատմանը:

Նունե Ալեքյանի տեղեկացմամբ, սկզբում ձեռագիրն ուղարկվել է 200 հասցեատիրոջ՝ կարծիք ստանալու (ցուցակը կազմել են հեղինակները) ։ Այդ 200 հասցեատերերը իրենց հերթին փոխանցել են ձեռագիրը իրենց ընկերներին և ծանոթներին։ Այսօր ձեռագիրն արդեն ունի մոտ 1600 ընթերցող, որից 40% ակտիվ համագործակցում է հեղինկաների հետ:

Հանդիպմանը ներկա երիտասարդները թեժ քննարկումներ ծավալեցին թեմայի շուրջ, հղեցին տարատեսակ հարցեր Ն.Ալեքյանին, փոխանակվեցին տեսակետներով։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


    

https://niderlandakan.livejournal.com/354808.html

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1913 | 0 | 0
Facebook