Հուսամ՝ ոմանք կհամաձայնեն ինձ հետ, որ…
17:33, Friday, 29 November, 2019
Like
0
Dislike
0
3200 | 0 | 0 | 0
*Ամենալավ վաճառվող թուղթը պետքարանի թուղթն է: *Պետք է ընդունել այն, ինչը չես կարող մերժել: *Գերազանցության զգացումն սկսվում է այն պահից, երբ կինոթատրոնից դուրս գալով՝ հայացքդ սահեցնում ես տոմսի հերթ կանգնածների վրայով: *Երբ մի նոր ապուշի ես պատահում, նկատում ես, որ նրանից առաջ հանդիպածներդ դրա չափ ապուշ չէին: * Սա հերիք չէ ապուշ է, դեռ երկար էլ ապրում է: *Անկեղծ մարդիկ դահիճներ են: *Ապուշի հետ լաց լինելն հեշտ է, բայց նրա հետ ծիծաղելն անհնար է: *Ապուշը երբեք իր ժամանակը չի վատնում, նա վատնում է ուրիշների ժամանակը: *Շատախոսները լռում են միայն թթվածնի պակասից և մեկ էլ միզելու անհրաժեշտությունից: *Խնայողներին չեն հարգում, բայց խնայողությունն անչափ սիրում են: *Եթե դու կյանքից ոչ մի սպասելիք չունես, մի՛ սպասիր; *Մեռնում են ամեն ինչից՝ գլխավորապես ապրելուց: *Շատերն ավելի շատ վախենում եմ կյանքից, քան մահից: *Հարուստ մարդիկ փոր ունեն, նշանավոր մարդիկ ճաղատ են, գեղեցիկ մարդիկ ապուշ են, զվարթ մարդիկ տխուր են: *Հաջողությունը տաղանդ է պարգևում, հեղինակությունը՝ քաջություն: *Խաղաղեցնել՝ նշանակում է սպանել դժգոհներին, մինչև որ պակաս դժգոհները հայտարարեն, որ շատ գոհ են: *Կուլտուրան դա ուրիշներից հարյուր բառ ավելի իմանալն է: *Ես այնքան շատ շանս ունեմ, որ ստիպված եմ պահեստավորել գալիք տարիների համար: *Կյանքը, ըստ էության, գոլֆի դաշտ է՝ ճանապարհին հանդիպող բազում փոսերով, որը ավարտվում է փոսում: *Մարդն իրեն թույլ պիտի տա ժամանակը վատնել միայն ժամանակը վատնելու վրա: *Պոետներն իրենց «ոտքերը» իրենց մատներով են հաշվում: *Եթե գրողն ինքն իրեն չստիպի, ապա ոչինչ չի գրի՝ բացի նրանից, թե ինքն ինչքան դժբախտ է: *Եթե դու գտնում ես, որ ես հանճարեղ եմ, այդ մասին մայրիկիս ասա. դա նրան հաճույք կպատճառի՝ ընդգծելով, որ մարդիկ իր նման են մտածում: *Մի՛ սարսափիր չար քննադատնելից, նրանք քո գրչակից ընկերներին բարյացկամ են դարձնում քո նկատմամբ: *Կյանքն սկսվում է անցքից և ավարտվում է մեկ այլ անցքում: *Անտարբերությունը ծնունդ է առնում ուտելու ժամանակ: *Մեխելիս մատին խփելուց խուսափելու լավագույն միջոցը մուրճի պոչը երկու ձեռքով բռնելն է: *Մեղքի միակ արդարացումն այն է, որ բարիք է գործում այնտեղ, որտեղ մտնում է: *Իմ կյանքն ինձ դաս է, ես երբեք այն չեմ վերսկսի: *Քնած ծերունին մոտ է մահվանը: -Ճի՞շտ է, որ գերեզմանոցն ընդլայնել են: -Բա ի՞նչ էիր ուզում, չէ՞ որ կյանքը շարունակվում է: *Կյանքը մահվանն է ծառայում: *Մեռածների լավագույն դամբարանը ապրողների սիրտն է: |
+18 °C |
+13 °C
+24 °C
|
Tomorrow: +24 °C |