Loading...

Articles

Կառավարությունը փորձում է Էշի ականջում քնած մարդկանց խաբել ու մտցրել նոր՝ 6% հարկային բեռի տակ

16:56, Friday, 29 November, 2019
Կառավարությունը փորձում է Էշի ականջում քնած մարդկանց խաբել ու մտցրել նոր՝ 6% հարկային բեռի տակ
    
Էշի ականջում քնած մարդիկ, կհանդուրժեն նաև առողջապահության նախարարի պարտադրած 6%-հարկ՞ը

    
Լավ բան է անշարժ գույքի ապահովագրությունը, լավ բան է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, լավ բան է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, լավ բան է նաև զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) համակարգը, որը Հայաստանում աշխատող անձանց աշխատավարձից պարտադիր կերպով պահվող և փոխանցվող գումարներից ընդամենը մեկին է վերաբերվում: Նման մի շարք պարտադիր «մուծումներ» արվում են մեր աշխարավարձերից պահվելով առանց մեր կամքի, մյուս մասը՝ պարտադրված և հարկադրված, մենք անում ենք ինքնուրույն:
Այս ամենին գումարվում են նաև անդադար ինֆլյացիան՝ ապրանքների և ծառայությունների գնաճը, էլեկտրականության, գազի, ջրամատակարարման, հաճախ նաև հեռուստատեսության, հեռախոսի, ինտերնետի համար կատարվող ծախսերը, որոնցից 21-րդ դարում պարզապես հնարավոր չէ հրաժարվել:

    
Սակայան որքանո՞վ է մեր աշխատավարձը բավարարում նրան, որ մենք կարողանանք օգտվել այս «հաճույքներից»: Հայաստանում աշխատավարձը բարձր չէ, աշխատավարձի մեծ մասը շատ շատերը ծախսում են հենց հարկերն ու տուրքերը վճարելու վրա:
Միակ փրկությունը անցանկալի ստրկացումից և ռոբոտի նման աշխատելուց՝ դեռ այն է, որ մի շարք ծառայություններից օգտվելու ծավալը և համապատասխանաբար նաև վճարվող գումարի չափը մենք ինքներս են ընտրում և վերահսկում: Եվ որքանով որ կարողանանք ինքներս վերահսկել մեր վճարների չափը՝ այդքանով էլ կլինենք «երջանիկ»:

    
Պարզվում է, որ «Գարդասիլ» մականվամբ հայտնի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախատեսում է փոփոխություն, ըստ որի Հայաստանում աշխատողների աշխատավարձի 6%-ը պարտադիր պետք է պահեն և վճարեն որպես առողջապահական հարկ: Այդ 6%-պահումը վերաբերվելու է բոլորին անխտիր: Այսօր սակայն, երբ «Թավշյա հեղափոխություն» -ից անցել է ընդամնեը 1 ու կես տարի՝ շատ շատերը դեռ էիֆորիայի մեջ են և հանդուրժում են ներկայիս նորաթուխ չինովնիկների կողմից նախաձեռնված ամեն բան:
Կառավարությունը փորձում է Էշի ականջում քնած մարդկանց խաբել ու մտցրել նոր հարկային բեռի տակ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2010 | 0 | 0
Facebook