Loading...

Articles

Միջոցառում "Բարության ծառը" նվիրված ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանին

22:41, Saturday, 20 April, 2013
Միջոցառում "Բարության ծառը" նվիրված ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանին

2013թ. ապրիլի 19-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանի կյանքին ու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին 5գ դասարանի աշակերտները: Սովորողների շուրթերից հնչեցին գրողի բանաստեղծությունները, թևավոր խոսքերն ու ազնվության, արդարության դասերը, որոնք բանաստեղծը պատգամում է եկող սերունդներին: Բանաստեղծի գործերը թափանցում ու ջերմացնում էին մանուկների հոգիները, և նրանք մեծ ոգևորությամբ էին բեմադրում Ս. Մուրադյանի ստեղծագործությունները, պատմում մանկագրի կյանքի ու աշխատանքային գործունեության, ստացած մրցանակների ու մեդալների մասին: Միջոցառմանը հնչեցին նաև մանկագրի խոսքերով գրված մի շարք երգեր, որոնք նույնպես կատարում էին աշակերտները երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանի նվագակցությամբ: Իսկ 5-րդ «գ» դասարանցիների ջանքերով բեմադրած պար-ներկայացումը, որը համահունչ էր Սուրեն Մուրադյանի մանկական գործերին, մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և նոր շունչ հաղորդեց արդեն իսկ հրաշալի միջոցառմանը:

Միջոցառումն ուսուցանող էր. այն սովորեցնում էր լինել բարի, ազնիվ, արդար, սիրել աշխատանքը, ուսումը, հարգել մեծերին…

Միջոցառումն ավարտվեց բանաստեղծի՝ վերջերս գրված բանաստեղծությամբ.

Իմ մահից հետո որքա՜ն ծաղիկներ դեռ պիտի բացվեն,

Իմ մահից հետո որքա՜ն նոր երգեր պիտի թևածեն,

Իմ մահից հետո որքա՜ն մանկիկներ պիտի աշխարհ գան,

Իսկ ես չեմ լինի, ավա՜ղ, չեմ լինի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11631 | 0 | 0
Facebook