Loading...

Articles

«Բորդել» եզրույթի ծագումը

15:21, Wednesday, 27 November, 2019
«Բորդել» եզրույթի ծագումը

Միանգամից ասեմ, որ Վիքիպեդիաներն (թե ռուսերեն, թե՛ հայերեն) ու շատ բառարաններ ընդամենը բացատրում են «բորդել» հաստատության էությունը, գործառույթը (պոռ նկատուն, հասարակաց տուն, «համբերության տուն»), բայց չեն ստուգաբանում ֆրանսերեն «bordel» (bordeaux) եզրույթը:

Առաջին bordel-ները հիմնել է Ֆրանսիայի Կարլ 5-րդ (1338 - 1380) թագավորը: Նրա նախորդներից մեկը՝ Լյուդովիկոս 9-րդը (1214 - 1270), Փարիզի բոլոր մարմնավաճառներին քաղաքի սահմաններից կամ եզրագծից (իսկ այդ ժամանակ Փարիզը պարսպապատված է եղել) դուրս է մղում: Ֆրանսերենում «bord» բառը «եզր», «ափ», «ծայրամաս» է նշանակում:

Մարմնավաճառներն իրենց «աքսորավայրում» շարունակել են իրեց գործը, թեպետ զրկված են եղել հիգիենիկ պայմաններից և տարատեսակ հիվանդություններով վարակվելու մշտական սպառնալիքի ներքո են եղել: Ահա թե ինչու Կարլ 5-րդը հրամայում է քաղաքի պարիսպներից դուրս տներ կառուցել ու պահակություն է կարգում քաղաքի դարպասի մոտ՝ այդ տների մուտքն ու ելքը վերահսկելու համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3780 | 0 | 0
Facebook