Loading...

Articles

Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

12:11, Sunday, 24 November, 2019
Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

* * *

Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

Քեզ վստահեցի և խիղճ և հոգի,

Իսկ դու քո թեթև ձեռքով վերցրեցիր

Ու վերածեցիր մի տխուր երգի…


    

Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

Ես կերտեցի քեզ, քեզ կյանք տվեցի,

Իսկ դու քո թեթև վարսերիդ խաղով

Ստինքներիդ մեջ լուրթ, վիշտս թաղեցիր…


    

Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

Որքան է քո մեջ գարունը փխրուն -

(Բոլորն ինձ մոռացել են դրախտում,

Դրախտի զարդը Քեզ են համարում):


    

Ա՜խ, Եվա, ՜ Եվա՜…

Դու հասունացար՝

Դարձար կին հասուն,

Իսկ ես՝ քեզ ստեղծողդ

Մնացի մանուկ …


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3272 | 0 | 0
Facebook