Loading...

Articles

Ժորային

22:39, Friday, 22 November, 2019
Ժորային
    
    

Կռնակս ծուռ, քանի գնում խեղճանում եմ,
     Վեր ու դիրս է ընկած ցավի մնացորդում,
     Կորի բերում, ապա դարձյալ շոշափում եմ
     Զուգորդության վերջին կետը՝ նույն ակորդում։
     Ցավի ձայնը դեպի ներս է միշտ տարածվում
     Եվ թրթում է իմ քնարի լարերին հունչ,
     Նախորդ անգամ հուշերիս այս հավելվածում
     Մենակ էի մոռացության գինին կոնծում։
     Հիմա գիտեմ, որ այս ցավից չեմ խումարել,
     Մի թաս ավել, մի թաս էլի չեմ գումարել,
     Բայց հարբած եմ դառը համից անչափելի,
     Ուշքս գնաց կարեկցանքից անչարների։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3584 | 0 | 0
Facebook