Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Խոսենք և գրենք հայերեն

18:58, Thursday, 21 November, 2019
Խոսենք և գրենք հայերեն
     Զարմանում ես, երբ հայոց լեզվի մասին խոսում են նրանք, ովքեր բացառապես անգրագետ են ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքի մեջ:
     Եթե բանավոր խոսքում հնարավոր է օգտագործել բառեր և օտարածին բառակապակցություններ, ապա գրավոր խոսքում այն անթուլատրելի է:
     Իսկ Է օժանդակ բայը Ա-ով փոխելը, նրանց համար դարձել է չափանիշ: Եթե ժամանակին համացանցում հնարավոր չէր հայերեն տառերով գրելը, այժմ հնարավոր է: Շատերն իրենց անգրագիտությունը թաքցնում են լատինատառի հետևում: Դրանում համոզվելու համար բավական է «շրջել» սոցիալական ցանցերում և «այցելել» հայտնի լրագրողների և հայտնի մարդկանց անձնական էջերը: Զայրանում ես, որ այդ մարդիկ ավարտել են համալսարաններ և այլ հայտնի բուհեր:
     Եթե բարձրագույն կրթություն չստացած մարդն է ոչ գրական հայերենով խոսում, հասկանալի է: Իսկ ի՞նչ ասել նրանց, ովքեր կոչված են բուհերում լեզու սովորեցնել ուսանողներին: Ի՞նչ ասել այն լրագրողներին, ովքեր հարցազրույցներ են անցկացնում տարբեր մարդկանց հետ:
     Իմ կարծիքով, լեզուն սովորում են միայն դպրոցում:
     Լեզուն նույնպես խորհրդանիշ է, ինչպես մեր օրհներգն ու դրոշը, զինանշանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
12119 | 0 | 0
Facebook