Loading...

Articles

Դիմատետրիս մեջ ցավը ծաղկեցի

15:55, Wednesday, 20 November, 2019
Դիմատետրիս մեջ ցավը ծաղկեցի

Դիմատետրիս մեջ ցավը ծաղկեցի,
     Ինձ մնաց մգլոտ մի ունայնություն,
     Բորբոսն ու ձյունը մեկտեղ թաղկեցի
     Եվ ինչ մարմնացավ, դա էր հայտնություն։

Իմ հետագծի աղեղը անկման
     Պարաբոլիկ է, թե կորը թեքեմ,
     Ծայրակետերից ես էլ շատ անգամ
     Անուղիղ եկա, որ բան չհերքեմ։

Անհնարին է սիրելով մեռնել,
     Երբ կինն անտարբեր ցողաթաթավ է,
     Ինձ մտապահիր, մոխրագույն կեռնեխ,
     Կրկուտն այս ցավի այնքան թափով է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3186 | 0 | 0
Facebook