Loading...

Articles

Թվային կապիտալի հարկման կոնկրետ մեխանիզմների ներդրման կարիք կա աշխարհում

ԲԻԶՆԵՍ 24
Spokesperson:
ԲԻԶՆԵՍ 24
20:34, Monday, 18 November, 2019
Թվային կապիտալի հարկման կոնկրետ մեխանիզմների ներդրման կարիք կա աշխարհում

Ֆորբսի ռուսական ծառայությունն անդրադարձել է թվային (կրիպտո) կապիտալի հարկման մեխանիզմներին։ Կրիպտոարժութային շուկայում որոշակի հարկային կարգավորումների առկայությունն ավելի լավ է, քան դրանց իսպառ բացակայությունը։ Բայց անհաջող օրենքի ընդունումը կարող է զրկել ձեզ վիրտուալ արժույթի օգտագործման հնարավորությունից։ Կրիպտոարժույթի հարկման մասով որոշակի իրավակարգավորումեր կան, բայց, օրինակ, Ռուսաստանն այս հարցում զիջում է, թեև մեկ-երկու տարի առաջ տպավորություն էր, թե կան բոլոր անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները։ Հարկային դաշտը կարգավորուղ կառույցներն առայժմ այս մասին ոչինչ չեն ասում, բայց առանց կրիպտոարժույթի հարկման մեխանիզմների ներդրման, թվային ակտիվների մասին օրենքը, որն այժմ ակտիվորեն քննարկվում է, ամբողջական չի լինի։

Ինչպես գնահատել կրիպտոարժույթն ու ինչպես հարկել․ դժվար հարց է։ Հարկային պարտավորությունների չափը կարելի է թողնել հարկատուի հայեցողությանը։Ապա կարելի սահմանել ժամկետ, որի ընթացքում դրույքաչափը փոխել չի կարելի։ Կարելի է նաև հաստատուն աղբյուրի վրա հիմնված կոնկրետ դրույքաչափ սահմանել։

Ամեն դեպքում կարևոր է հաշվապահություն իրականացնելը։ Հաշվետվությունների համակարգի ներդրման դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա հաշվետվությունների միջոցով հետևել թվային ակտիվների վիճակին, աճին, նվազմանը, փոխանցումներին և այլն։ Սա ևս հավելյալ ծախս է հարկատուի համար, քանի որ այլևս կրիպտոշրջանառության յուրաքանչյուր քայլի համար պետք է նաև հաշիվ-ապրանքագիր կազմի։ Յուրաքանչյուր ընկերություն հարկային մարմնի համար իր «ունեցվածքը» հայտարարագրելուց բացի, պետք է նաև հայտարարագրի կրիպտոարժությաին հաշվեկշիռը։ Իսկ քանի դեռ ոլորտի վերահսկման աշխատող մեխանիզմներ չկան, սա գրեթե անհնար է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1803 | 0 | 0
Facebook