Loading...

Articles

Պողոս առաքյալի խորհրդանշանները

18:15, Monday, 18 November, 2019
Պողոս առաքյալի խորհրդանշանները

Պողոսը 12 առաքյալների սկզբնական խմբի մեջ չի մտել, բայց դրանում հաճախ փոխարինել է Սիմոնին: Նա խորհրդանշել է քրիստոնեության տարածումը հրեական սփյուռքի շրջանակներից դուրս: Նրա մյուս առանձնահատկությունը եղել է քրիստոնյաներին հալածողի կերպափոխվելը քրիստոնեության նվիրյալի՝ Սավուղի կերպափոխվելը Պողոսի:

Սրբապատկերագրությունում ներկայացվել է ոչ բարձրահասակ, ճաղատ գլխով ու երկարամորուս մի մարդ: Նրա ձեռքին պատկերված գիրքը նշանակել է Քրիստոսի ուսմունքի քարոզչության գործում նրա ունեցած մեծ ներդրումը: Այս առաքյալի նահատակության խորհրդանիշը թուրն է, որովհետև նրան թրով են գլխատել: Իսկ Պողոսը քրիստոնյաներին կոչ է արել զինվել ոգու թրով: Նա հանդես է եկել որպես բոլոր քարոզիչների հովանավոր ու հաճախ հակադրվել է Պետրոսին: Նա ուղղափառ եկեղեցում ավելի մեծ համարում է ունեցել, քան կաթոլիկ եկեղեցում, որն առավել կարևորել է Պետրոսին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4046 | 0 | 0
Facebook