Loading...

Articles

Դիմում

00:30, Monday, 18 November, 2019
Դիմում

ՀՀ ոստիկանության պետի ժ/պ, ոստիկանության գնդապետ Ա.Գ. Սարգսյանին
     Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից
    
     Դիմում

Պարոն Սարգսյան, ներկայացնում եմ Ձեզ հասցեագրած 11.10.2019թ-ի իմ դիմումը ամբողջությամբ, այն է. «Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Օսիպյանին հասցեագրած 29.07.2019թ-ի իմ բաց դիմումը 30.07.2019թ-ին էլեկտրոնային փոստով ուղարկել եմ info.armlur@gmail.com կայքին և խնդրել, որպեսզի այն տեղադրվի իրենց կայքում, ինձ խոստացան որ կտեղադրեն, սակայն հետագայում ասացին, որ դիմումը տպագրելու են «Ժողովուրդ» օրաթերթում և այն տպագրվեց դիմումն ուղարկելուց երկու ամիս անց՝ 01.10.2019թ-ին: Թերթում տպագրված իմ դիմումը խմբագրության կողմից խմբագրված է, տպագրված է հակիրճ և լրագրողի կողմից թույլ է տրված վրիպակ, որի մասին ես տեղեկացրել եմ խմբագրությանը: Ձեզ եմ ներկայացնում պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 29.07.2019թ-ի իմ դիմումը ամբողջությամբ, այն է. «Պարոն գեներալ-մայոր, Ձեզ եմ ներկայացնում ինձ համար մտահոգիչ մի գործողության մասին: Ես գրանցված եմ Ձեր կողմից 31.07.2019թ-ի քաղաքացիների ընդունելությանը, 25.07.2019թ-ին ինձ զանգահարեց ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը և ասաց, որ դու գրանցված ես ոստիկանության պետի կողմից 31.07.2019թ-ի քաղաքացիների ընդունելությանը և առաջարկեց ոստիկանության պետի մոտ ընդունելության գնալու փոխարեն ես 26.07.2019թ-ին գնամ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կազմակերպած ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությանը: Ես հրաժարվեցի և ասացի, որ ես գնալու եմ ոստիկանության պետի մոտ ընդունելության: Մոտ 15-20 րոպե անց ինձ զանգահարեց ոստիկանության ՇՄ վարչությունից պարոն Ղարիբյանը և նույն առաջարկությունն արեց, որ ես գնամ վարչությունում կազմակերպված ընդունելությանը, ես պարոն Ղարիբյանին նույնպես մերժեցի, ասացի որ ես գնալու եմ ոստիկանության պետի կողմից քաղաքացիների ընդունելությանը, ինչպես հետո պարզեցի պարոն Ղարիբյանը վարչության Շտաբի պետն է: Պարոն գեներալ-մայոր Ձեզ հասցեագրած իմ դիմումներով, ինչպես նաև Ձեզ հետ արդեն չորս անգամ հանդիպումների ժամանակ փաստեր և հիմնավորումներ ներկայացնելով խնդրել եմ Ձեզ, որ պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության որոշ պաշտոնատար անձիք, այդ թվում ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը, այսքանից հետո Մինո Մխիթարյանը համարձակվում է զանգահարել ինձ և այդպիսի առաջարկություն անել, հետաքրքիր է ով է նրան այդքան համարձակություն տվել, մի գուցե Մինո Մխիթարյանին արդեն երաշխիք է տված, որ նա պատասխանատվության չի ենթարկվելու: Հիմա ես մտածում եմ, արդյոք իմաստ ունի մեկ անգամ ևս Ձեր մոտ ընդունելության գալ, թե իմաստ չունի, մի գուցե Ձեր մոտ ընդունելության գալու համար ես պետք է Մինո Մխիթարյանից թույլտվություն ստանամ: Պարոն գեներալ-մայոր արդյոք Դուք տեղյակ եղել եք, որ Մինո Մխիթարյանը վերը նշված առաջարկով պետք է ինձ զանգահարի թե ոչ, եթե ոչ, ապա ում հանձնարարությամբ կամ թույլտվությամբ է նա զանգահարել ինձ և առաջարկել ոստիկանության պետի մոտ ընդունելության գնալու փոխարեն ես գնամ ոստիկանության ՇՄ վարչություն՝ ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության, ինչ նպատակ է հետապնդել ինձ ոստիկանության ՇՄ վարչություն գնալու առաջարկը: Հույսով եմ չեն ասի, որ Երևանը Արթիկից ավելի հեռու է, քան Գյումրին կամ Երևանում ավելի շոգ է քան Գյումրիում, դրա համար նրանք իմ մասին են մտածել, որպեսզի ես չչարչարվեմ հասնեմ Երևան: Պարոն գեներալ-մայոր մեկ անգամ ևս խնդրում եմ ձեզ, պատասխանատվության ենթարկեք, պատժեք դրանց» դիմումի ավարտ: Պարոն գնդապետ, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթում իմ դիմումը տպագրվել է այն ժամանակ, երբ պարոն Վ.Օսիպյանը ազատված է եղել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից և տպագրվելուց հետո դեռևս ոստիկանության կողմից արձագանք չեմ ստացել, ուստի խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր շատ խիստ հսկողության տակ, պատշաճ ձևով ընթացք տրվի ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 29.07.2019թ-ի իմ դիմումին: Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանը և նրա կամակատար տեղակալ, այժմ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը, ինչպես նաև նրանց նման մի քանիսը պետք է պատասխանատվության ենթարկվեն և վերջ: Դիմումին կից ներկայացնում եմ՝ 1/ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 29.07.2019թ-ի իմ բաց դիմումը» , դիմումի ավարտ:
     Պարոն Սարգսյան. ի պատասխան Ձեզ հասցեագրած 11.10.2019թ-ի իմ դիմումի, 29.10.2019թ-ին «Հայփոստի» միջոցով ստացել եմ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից ուղարկած 22.10.2019թ-ի թիվ 69/9/-3597 գրությունը հետևյալ բովանդակությամբ, այն է. «2019թ. հուլիսի 26-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կազմակերպվել է մարզի բնակիչների ընդունելություն, որը իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը, որի շրջանակներում էլ, հաշվի առնելով Ձեզ հուզող հարցերը ՀՀ ոստիկանության պետին ներկայացնելու նախապես հայտնված ցանկությունը, առաջարկվել է ներկայանալ ՈՇՄ վարչություն» մեջբերման ավարտ:
     Պարոն Սարգսյան, ինչ է ստացվում, ես Ձեզ իմ բողոքն եմ ներկայացնում ոստիկանության ՇՄ վարչության Շտաբի պետ պարոն Ղարիբյանի և Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանի անօրինական գործողության դեմ, ՀՀ ոստիկանության կողմից իրավական գնահատական տալու փոխարեն իմ դիմումը ՀՀ ոստիկանությունից ուղարկվում է ոստիկանության ՇՄ վարչություն, այսինքն կանխամտածված իմ դիմումը մտցվում է փակուղի: Ճիշտն ասած ես ՇՄ վարչության Շտաբի պետ պարոն Ղարիբյանի դեմ բան չունեմ, երևի Մինո Մխիթարյանը խնդրել է նրան, ինքն էլ զանգահարել է ինձ, վստահ եմ Մխիթարյան Մինոն նրան չի ասել, որ ինքը եղել է ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի կամակատար տեղակալը և նրա հետ միասին փորձել է իմ կյանքը «խորտակել»:
     Պարոն գնդապետ, խնդրում եմ իրավական գնահատական տալ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանի գործողությանը, ինձ առաջարկելով գնալ ոստիկանության ՇՄ վարչությունում կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը նա անցել է իր պաշտոնեական լիազորությունները, դա իր լիազորությունների մեջ չի մտնում: Ինչ նպատակ էր հետապնդում ինձ ՇՄ վարչություն գնալու առաջարկը իր կողմից, ինչ էր իմ դեմ նա ծրագրել, ինչ էր ուզում անել: Նա որտեղից էր իմացել, որ ես գրանցված եմ եղել ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ, Օսիպյանի մոտ ընդունելության, դրանով նա փորձում է ինձ հասկացնել, որ ինքը տեղյակ է իմ ձեռնարկած քայլերից, որ նա ՀՀ ոստիկանությունում «թիկունք» ունի, դա նրա կողմից իմ վրա հոգեբանական ճնշում գործադրել է:
     Պարոն Սարգսյան, խնդրում եմ հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությանը, որպեսզի պատշաճ ձևով ընթացք տրվի Ձեզ հասցեագրած 11.10.2019թ-ի իմ դիմումին, ինչպես նաև իմ այս դիմումին: Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել Մինո Մխիթարյանին իր պաշտոնեական լիազորությունները անցնելու համար նաև:
     Պարոն Սարգսյան, հույսով եմ Ձեր կողմից նոր նշանակված ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ պարոն Մ.Մուրադյանը իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք կտա, քանի որ պարոն Մուրադյանի կենսագրությունից երևում է, որ նա ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում չի աշխատել և իմ նախկին դիմումների հետ առնչություն չի ունեցել: Ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումից մեկ հատված, այն է, «Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք հիմա էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ և պարոն Ռ. Սմբատյանին: Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն դրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները» , մեջբերման ավարտ: Պարոն Սարգսյան, նույն խնդրանքով դիմում եմ նաև Ձեզ:
     Պարոն Սարգսյան ես գրանցված եմ եղել 30.10.2019թ-ի Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը, ներկայացել եմ աշխատակիցներին, սակայն հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ քաղաքացիներին Դուք անձամբ չէիք ընդունում, ինձ հետ բերել էի Ձեզ հասցեագրած նոր դիմում, որը ուզում էի ներկայացնել և անձամբ Ձեզ հանձնել, դիմումում ներկայացրել եմ թե ինչպես են ՀՀ ոստիկանությունից պատասխանում իմ դիմումներին, ինչպիսի մանիպուլյացիաներ են արվում: Պարոն Սարգսյան խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ:
     Դիմումին կից ներկայացնում եմ. 1/ ՀՀ ոստիկանության պետի ժ/պ պարոն Ա.Սարգսյանին հասցեագրած 11.10.2019թ-ի իմ դիմումի պատճեն, 2/ ՀՀ ոստիկանության նախկին պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած 29.07.2019թ-ի իմ դիմումի պատճեն, 3/ Ոստիկանության ՇՄ վարչության 22.10.2019թ-ի թիվ 69/9/-3597 գրության պատճեն:

Դիմող՝ Հ.Մահորյան
     06.11.2019թ.


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2255 | 0 | 0
Facebook