Loading...

Articles

ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐ

01:02, Sunday, 17 November, 2019
ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐ
    
ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՔՆԱԾ ԹԵ ԱՐԹՄՆԻ ՋՈՒՐ ԵՆ ՊՂՏՈՐՈՒՄ, ՈՐ ՁՈՒԿ ՈՐՍԱՆ․ՄՈՌԱՆԱԼՈՎ, ՈՐ ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ․․․
ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՄ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՆ ՆՄԱՆԱՑՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆՐԻ ԱՅՆ ԳԼԽԱՎՈՐ քարոզիչներին, ովքեր բոռերն են․իրենք մեծ գումարներ են ստանում կենտրոնից, իսկ հոտին անդամագրված եղբայր-քույրիկների ուղեղներն այնպես են լվանում, որ դառնում են նվիրյալներ և ընկած գյուղ ու քաղաք սկսում են արդեն իրենք միամիտների ուղեղները լվանալ, հոգևորսությամբ զբաղվել, , , Հիմա Հայաստանյան Դաշնակ պարագլուխներինն է․ ջայլամի նման գլուխները ավազի մեջ են թաղել, գիտեն իրենց ոչ ոք չի տեսնում․տեսնում ենք ու շատ լավ ենք տեսնում․այդքան հայրենասեր չեք, որ հայոց լեզվի համար այդպիսի աղմուկ եք հանել և ձեր նպատակին հասնելու համար օգտագործում եք ջահել, միամիտ դաշնակներին․ ո՞վ չգիտի, թե ո՞ր կենտրոնից եք կառավարվում, ինչ հրահանգներ եք ստանում և ու՞մ դեմ է ուղղված ձեր այս հայրենասիրական զեղումները, ու՞մ եք ուզում տապալել․այնպես որ ձեր ամեն մի մտահղացում դեռ սաղմնային փուլում եմ գուշակում, թե հաջորդ քայլն ի՞նչ է լինելու, կամ ինչ է թաքնված դրա տակ․․․Ափսոսում եմ, որ ձեր չեղած «հայրենասիրությամբ» մոլորության մեջ եք գցել նորաթուխ դաշնակներին և հանել քցել եք փողոց․դե ձեր երեխաները չեն, որ սրտներդ ցավեն, մրսում են, թող մրսեն, հիվանդանան, կարևորը ձեր մտահղացումն իրականացնեք․հասնեք ձեր նպատակին․Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությանը, , ,
բայց մոռանում եք, որ Նիկոլի դարն է, Քոչի ու Սերժի հետ մի՛ շփոթեք․ ձեր բեմականացումները Նիկոլի մոտ չի անցնելու․․․քնած, թե արթմնի հիշեք ու ձեզ ավելորդ նեղություն մի տվեք հայրենասերի պարկուճի մեջ մտնել․ավելի եք խայտառակվում․գոնե ջահել դաշնակներին խնայեք․մի ներքաշեք ձեր խարդավանքների մեջ․
     Սթափվե՛ք, Հայաստանյան գերագույն մարմնի պարագլուխներ․ ջուր պղտորելու փոխարեն մի մեծ փոս քանդեք ու մտեք մեջն ու թաքնվեք, քանի ԱԱԾ-ն ձեր յուրաքանչյուրիդ դուռը չի թակել․ քանզի դուք հավասարապես պատասխանատու եք մեր երկրի թալանին, արտագաղթին, մեր ազգային խնդիրները փակուղում հայտնվելուն, քանզի կաշառվեցիք մի քանի պորտֆելներով, մարզպետի ու գյուղապետի աթոռներով, աչք փակեցիք թե Քոչն ու Սերժն ինչպես են երկիրը թալանում, ինչպես Քոչը «մադրիդյան սկզբունքներ» է ստորագրում և ծախում Արցախը, ինչպես է Սերժը Շվեյցարիայում կնքում ազգադավ Հայ-Թուրքական պրոտոկոլները, որտեղ Թուրքիան ճանաչում է մեր այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայինը․․․այսինքն պահանջատեր չենք․․․ դուք ի՞նչ ազգային եք, այսքանից հետո ձեզ ազգայի՞ն եք ներկայացնում, երբ ձեզ ամենավերջին ազգադավ ծախվածի պես պահեցիք․․․ Մենք էինք միամիտ, հիմար, որ ազգային հարցերը ձեզ էինք վստահել, ձեզ՝ պորտֆելով երկիր ծախողներ․․Հիմա էս ի՞նչ կապիկություն եք անում․ էս Ինչ հիստերիայի մեջ եք ընկել, մտել եք դերի մեջ ու հայրենասիրություն եք խաղում, հայոց լեզու «պաշտող» Քոչի ու Սերժի ցմահ հպատակներ․․․ Հենց այնպես չէր, որ ժողովուրդը ձեզ մերժեց․ ինքնասիրություն ունեցեք․ պապանձվեք․ մեր երկիրը հիմա տեր ունի, իսկական տեր ու մեր վարչապետն ի վիճակի է մեր երկրում եղած բոլոր կնճռոտ հարցերին ճիշտ լուծում տալու․․․ քանզի նրա հայրենասիրությունն ի ծնե է, արյան բաղադրության մեջ և իսկական հայրենատեր է․իսկ ձերը՝ ձեռքբերովի է, հանուն շահի է․ և ձեզ համար է իրականում ասված․ մեկ բան է լինել իրական հայրենասեր, մեկ այլ բան է հայրենասիրություն խաղալ․ Դուք իրականում միանալով Քոչի և Սերժի ծրագրված դավադիր նկրտումներին, աջակցում եք նրանց և այսօր դուրս եք եկել մեր վարչապետի դեմ, զորակցում եք 20 տարի շարունակ մեր երկիրը թալանողներին, մարդասպաններին, ազգադավներին․․․, որ մեր Նոր Հայաստանի պետականությունը սասանեք․ ավելին ձեր կեղտոտ խաղերին մասնակիցն եք դարձնում երիտասարդ դաշնակցականներին, որ ձեզ թիկունք կանգնեն․ գոնե նրանց խնայեք․․․
    
     Այդ դու՞ք եք ազգայինը, ողբամ զձեզ․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
    
    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1129 | 0 | 0
Facebook