Loading...

Articles

Ոմանց վրա փոշին մինչև կեսօր իջավ

07:28, Friday, 15 November, 2019
Ոմանց վրա փոշին մինչև կեսօր իջավ
     Ոմանց վրա փոշին մինչև կեսօր իջավ,
     Ցեցի նման կերավ նրանց անճուճ հոգին,
     Ապա խանդոտ դևի չարակնի մեջ կորավ
     Տաղի անհամ լեզուն՝ վերացարկված ոճին։
    
     Ոնց փորձեցի կարդալ մտմտուքը ոմանց,
     Որ ծվանգին ասեմ անգին մեռելաձայն,
     Աչքերիս դեմ մթնեց թոկը կտրած, անսանձ,
     Միջակ կցիրների գրոհներից սակայն։
    
     Այն, որ գրի տեղակ պլագիատ եք անում,
     Ձեր չունեցած խիղճն եք այն է ծախում,
     Բա այդքանից հետո ու՞մ Աստծուն եք ծաղրում,
     Որ տաղանդի փայլից քոռ ու փուչ եք լինում։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1215 | 0 | 0
Facebook