Loading...

Articles

Հակոբոս առաքյալի խորհրդանշանները

11:08, Sunday, 10 November, 2019
Հակոբոս առաքյալի խորհրդանշանները

Սա, ըստ Նոր կտակարանի, եղել է Հովհաննես առաքյալի ավագ եղբայրը, Զեբեդեոսի որդին: : Համաձայն Ավետարանի՝ «Հակոբոս» բառը նշանակել է «գարշապարից բռնող»: «Գործք առաքելոց» -ում նրա նահատակության մասին հետևյալն է ասվում. «Այդ ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց»:

Կա ավանդապատում, թե Հակոբոսի գլուխը սրով կտրելուց հետո ընկնում է Հիսուսի եղբոր՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոսի ձեռքը, որը գլուխը թաղում է իր պարտեզի մեջ: Հետագայում այդ տեղում կառուցվում է Երուսաղեմի ներկայիս պատրիարքությանը պատկանող Սուրբ Հակոբանց մայր տաճարը: Այս Հակոբոսը մահապատժի ենթարակված առաջին առաքյալն է, և քանի որ նրա մահը սրով է եղել, այդ իսկ պատճառով նրա խորհրդանշանը սուրն է:

Մեկ այլ ավանդապատում էլ ասում է, թե սրով սպանված Հակոբոսի մարմինը նետում են Յաֆայի ծովը, և ալիքներն այն դուրս են բերում Իսպանիայի ափամերձ շրջաններ: Ահա թե ինչու Հակոբոսը համարվում է Իսպանիայի հովանավոր սուրբը:

Հակոբոսը նաև համարվել է ուխտավորների և առաջին հերթին այն ուխտավորների հովանավորը, որոնք Սուրբ երկիր են մեկնել: Այդ իսկ պատճառով նրա ատրիբուտներն են հանդիսանում ցուպը, ճանապարհորդական շիշը և խեցին: Ուխտավորների գլխարկի մեջ տեղադրված խեցին խորհրդանշել է ուխտագնացության հաջողությունը:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
799 | 0 | 0
Facebook
COMMENT.am